ΜTorrent
![]() | |
---|---|
Տեսակ | BitTorrent client? |
Հեղինակ | Լյուդվիգ Ստրիգեուս |
Նախագծումը՝ | Լյուդվիգ Ստրիգեուս և Rainberry ,Inc.? |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Մայքրոսոֆթ Վինդոուզ, Լինուքս, Մաք ՕԷս Տաս |
Առկա է | տարբեր լեզուներով այդ թվում հայերեն[1] |
Լույս տեսավ՝ | 2005 |
Պլատֆորմ | x86 / x64 |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | TORRENT |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | utorrent.com |
Ելակոդ | ծրագրային կոդով |
![]() |
μTorrent (հայտնի է նաեւ որպես uTorrent և microTorrent, կարդացվում է մյութորրենթ կամ միկրոթորրենթ), փակ ծրագրային կոդով հանրաճանաչ BitTorrent-բաժանորդ է՝ նախատեսված Windows, Mac OS X, Լինուքս և Անդրոիդ համակարգերի համար։ Գրված է C++ լեզվով։ Տարբերվում է փոքր չափսով, արագագործությամբ, ՕՀ-ի նկատմամբ փոքր պահանջներով և բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսով։
μTorrent-ը հնարավորություն է ընձեռում օգտատերին ներբեռնել P2P ցանցերից ֆայլեր նույնիսկ հոսթ-տրեքերի բացակայության դեպքում՝ ինքնուրույն որոնելով ֆայլի առկայությունը DHT (անգլ. distributed hash table) ցանցի ներսում։ Ծրագիրը ունի վեբ-ինտերֆեյս, որի միջոցով հնարավոր է կառավարել այն հեռակա եղանակով։ Առկա է թորրենթի քվեարկման հնարավորություն։ Համարվում է ամենատարածված ծրագիրը իր տեսակում։ 2008 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով օգտագործողների թիվը կազմել է ավելի քանի 28 միլիոն, իսկ հաջորդ տարվա նույն ամսվա տվյալներով՝ 52 միլիոն։
Հնարավորությունները
- Թորրենթի(ների) վերբեռնման կամ ներբեռնման արագությունների կարգավորման հնարավորություն։
- DHT և Peer Exchange ցանցերի աջակցում։
- Թորրենթների ներբեռնում RSS-ի միջոցով։
- Հնարավորություն աշխատելու պրոքսի սերվերի մոջոցով։
- Հեռակա ղեկավարում վեբ ինտերֆեյսով։
- drag-and-drop տեխնոլոգիայի աջակցում։
- Մեկնարկ շարժական հիշող սարքերից (Portable mode)։
- Կապի հաստատում HTTPS և UDP եղանակներով։
- Յունիկոդի աջակցում Windows-ի բոլոր տարբերակներում։
- UPnP աջակցում Windows-ի բոլոր տարբերակներում։
- Ինտերֆեյսի ընդլայնված փոփոխության հնարավորություն։
- Հասանելի է ավելի քան 66 լեզվով։
- Ներկառուցված անանուն թրեքերի հնարավորություն։
- magnet-հղումների աջակցում։
Պատմություն
Տարբերակ | Չափս | Ամսաթիվ |
---|---|---|
1.0.0 | 77 | |
1.1 | 2005-09-21 | |
1.1.7 | 2005-10-21 | |
1.1.7.2 | 98 | 2005-10-22 |
1.2.2 | 107 | 2005-11-25 |
1.3.0 | 115 | 2005-12-10 |
1.4.2 | 142 | 2006-01-11 |
1.5.0 | 155 | 2006-03-08 |
1.6.1 | 173 | 2007-02-15 |
1.7 | 2007-04-05 | |
1.7.1 | 2007-07-13 | |
1.7.2 | 2007-07-21 | |
1.7.3 | 2007-09-06 | |
1.7.4 | 2007-09-06 | |
1.7.7 | 214 | 2008-01-25 |
1.8 | 2008-08-09 | |
1.8.1 | 2008-10-06 | |
1.8.2 | 267 | 2009-01-24 |
1.8.3 | 2009-06-13 | |
1.8.4 | 2009-08-12 | |
1.8.5 | 282 | 2009-10-29 |
2.0.0 | 311 | 2010-01-25 |
2.0.1 | 313 | 2010-04-16 |
2.0.2 | 314 | 2010-05-13 |
2.0.3 | 319 | 2010-07-21 |
2.0.4 | 320 | 2010-08-25 |
2.2 | 385 | 2010-11-09 |
2.2.1 | 389 | 2011-03-09 |
3.0 | 624 | 2011-06-23 |
3.1 | 625 | 2012-01-10 |
3.1.1 | 2012-01-26 | |
3.1.2 | 2012-02-02 | |
3.1.3 | 997 | 2012-06-19 |
3.2 | 874 | 2012-07-05 |
3.2.1 | 941 | 2012-10-03 |
3.2.2 | 945 | 2012-11-08 |
3.2.3 | 946 | 2012-12-07 |
3.3 | 1 030 | 2013-01-31 |
3.4.2 | 1 820 | 2014-09-24 |
3.4.3 | 1 900 | 2015-04-08 |
Վաճառքը
2006 թվականի դեկտեմբերի 7-ին μTorrent-ը դարձել է BitTorrent, Inc. ընկերության սեփականությունը։ Համաձայն նոր պայմանագրի՝ հետագա ծրագրի մշակումով զբաղվելու է BitTorrent ընկերությունը, իսկ ծրագրի հեղինակը՝ Լյուդվիգ Ստրիգեուսը, հանդես է գալու որպես տեխնիկական խորհրդատու։
µTorrent Plus (Pro)
2011 թվականի հուլիսի 15-ին BitTorrent ընկերությունը հայտարարել է µTorrent-ի վճարովի տարբերակի մասին։ Վճարովի տարբերակը ներառում է հակավիրուսային ծրագիր, կարող է նվագարկել ներբեռնված մեդիաֆայլերը և զերծ է գովազդային բաններից։
Գովազդ
Սկսած 3.2.2 տարբերակից ծրագրում տեղադրվում է գովազդային բաններ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայքի գլխավոր էջ(անգլ.)