ԱՄՆ-ի անկախության հռչակագիր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Declaration_of_Independence_%281819%29%2C_by_John_Trumbull.jpg/220px-Declaration_of_Independence_%281819%29%2C_by_John_Trumbull.jpg)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Միացյալ Նահանգների անկախության հռչակագիր (անգլ.՝ United States Declaration of Independence), Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ բրիտանական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։
Անկախության հռչակագիրը կազմված է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թոմաս Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Անկախության հռչակագիրը հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը և այլն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով հռչակագրի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։
Անկախության հռչակագիրն իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր համարվում, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական հեղափոխության և Լատինական Ամերիկայում ազգային-ազատագրական շարժման վրա։
Անկախության հռչակագրի հեղինակը Ջեֆերսոնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 419)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի անկախության հռչակագիր» հոդվածին։ |
|