Աարդոնիքս (լատիներեն Aardonyx- , «ճանկ հողից»), խոտակեր դինոզավրերի ցեղ զավրոպոդոմորֆերի ենթակարգից, որոնք ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում(մոտ 195 միլիոն տարի առաջ) ներկայիս ՀԱՀ-ի տարածքում։ Այս ցեղից հայտնի է ընդամենը մեկ տեսակ -Aardonyx celestae[1]։
Նկարագրում
Aardonyx celestae տեսակը հայտնաբերվել է 2009 թվականին Հարավային Աֆրիկայում՝ վաղ յուրայի ժամանակաշրջանի ապարաշերտերում։ Պեղումները իրականացվել են Marc’s Quarry տեղանքում Upper Elliot Formation երկրաբանական շերտում։ Հնէաբաններին հաջողվել է գտնել մեծ քանակությամբ ոսկորներ և ոսկորների մասնիկներ, որոնք հավանաբար պատկանում են երկու տարբեր առանձնյակների (նմուշներ BP/1/6254 և BP/1/6505)։ Այս տեսակը նկարագրվել է 2010 թվականին հնէաբան Ադամ Յատսի (Adam Yates) և նրա կոլեգաների կողմից։ Ցեղի անվանումը առաջացել է երկու լեզուներից՝ աֆրիկաանս «аard» - հող և հունարեն «onyx» - ճանկ։ Տեսակը անվանվել է Սելեստե Յատսի (Celeste Yates) պատվին, օվ հայտնաբերել և նախապատրսատել է տվյալ տեսակի ներկայացուցիչների մնացորդների մեծ մասը։
Այս դինոզավրը ունեցել է մոտ 7 մետր երկարություն։ Նա ուներ երկար պարանոց և փոքր գլուխ, որը իր ձևով հիշեցնում էր տիպիկ զաուրոպոդներին՝ հսկայական չորս ոտանի դինոզավրերին։ Ունի նմանատիպ առջևի վերջույթներ, որոնք համարվում են միջանկյալ պրոզավրոպոդների և զավրոպոնդերի միջև։ Սողունի վերջույթների կառուցվածքը ցույց է տալիս, որ նա քայլել է օգտագործելով բոլոր չորս վերջույթները, ինչպես նաև կարողացել է քայլել հետևի վերջույթներով։ Ծնոտի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տեսակը սնվել է բուսական ծագում ունեցող կերով։
Հետազոտողների խոսքերով այս տեսակը թույլ է տալիս պարզաբանել չորս ոտանի դինոզավրերի էվոլյուցիան։ Ի դեպ, սակայն 200 միլիոն տարի առաջ զաուրոպոդները արդեն գոյություն ունեին և դա գիտնականներին թույլ տվեց եզրակացնել, որ այս տեսակը հանդիսանում է միջանկյալ օղակ և չի հանդիսանում չորս ոտանի հսկաների անմիջական նախնի[2]։
Կլադոգրամա, որը ցույց է տալիս աարդոնիքսի դիրքը զավրոպոդոմորֆերի մեջ։ Aardonyx Aardonyx-ը կապված է չորս ոտանի զաուրոպոդոմորֆերի քույր խմբի հետ (Melanorosaurus + Sauropoda), և հանդիսանում է բազալ զաուրոպոդոմորֆ-զաուրոպոդերի միջև միջանկյալ օղակ։ Ըստ A. M. Yates (2009) Aardonyx դասակարգման պատկանում է Anchisauria[1] տաքսոնին։
Ծանոթագրություններ
↑ 1,01,1Yates, A. M.; Bonnan, M. F.; Neveling, J.; Chinsamy, A.; Blackbeard, M. G. (2010). «A new transitional sauropodomorph dinosaur from the Early Jurassic of South Africa and the evolution of sauropod feeding and quadrupedalism». Proceedings of the Royal Society B 277 (1682): 787-794 [1]