Աբեշե
Բնակավայր | ||
---|---|---|
Աբեշե | ||
Երկիր | Չադ | |
Համայնք | Ouara Department? | |
ԲԾՄ | 542 մետր | |
Բնակչություն | 76 492 մարդ (2012) | |
Ժամային գոտի | կենտրոնաաֆրիկյան ժամանակ | |
| ||
Աբեշե (ֆր.՝ Abéché, արաբ․՝ أبشي տառադարձ․ Abišī[1], նախկինում՝ Աբեշիր[2]), քաղաք Չադի արևելքում։ Վադայ շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով երկրի չորրորդ քաղաքը, որը գտնվում է Մարաոնե լեռնազանգվածի հարավարևմտյան կիսաանապատում։
Պատմություն
Նախկինում Աբեշիրը՝ Սուդանի սուլթանության Վադայայի մայրաքաղաքը, գտնվել է Խարթումից Կորդոֆան և Դարֆուր քարավանային ճանապարհի վրա, Չադ լճի շրջանում, 13°50′ հս․. լ. 20°50′ ավ. ե.HGЯO կոորդինանտների տակ։ 17-րդ դարից մինչև ֆրանսիացիների ժամանումը 1911 թվականին այն եղել է Սահելում ստրկավաճառության կենտրոն։
Հիմնադրվել է 1850 թվականին, նախկին մայրաքաղաք Վարայից 60 կմ հարավ։ Առաջին եվրոպացին, ով այցելել է Աբեշիր, Ֆոգելն էր, որը սպանվել է այստեղ 1856 թվականին։ Այն ժամանակ դա ժամանակակից Չադի տարածքում ամենամեծ քաղաքն էր՝ մոտ 28000 մարդ բնակչությամբ, սակայն 1919 թվականին համաճարակի պատճառով բնակչությունը կրճատվեց մինչև 6000 մարդ։
2006 նոյեմբերի 25-ին քաղաքը նվաճվել և ավերվել է Դեմոկրատիայի և զարգացման համար միացյալ ուժերի կողմից, որոնք ձգտում էին տապալել Չադի նախագահ Իդրիս Դեբի Իտնոյին։ Հաջորդ օրը կառավարական զորքեր քաղաքից դուրս են քշել ապստամբներին։
Բնակչություն
Բնակչությունը՝ 76 492 մարդ (2012)[3]։
Բնակչության թվի դինամիկա․
Տարի | Բնակչություն |
---|---|
1988 | 40 000 |
1993 | 54 628 |
2008 | 78 191 |
Կլիմա
Աբեշեի սեզոնայնությունը բաժանված է կարճ խոնավ սեզոնի (հունիսից սեպտեմբեր) և երկար չոր սեզոնի (հոկտեմբեր-մայիս)։
Տնտեսություն
Ներկայումս Աբեշեն կարևոր առևտրի կենտրոն է տավարի մսի, արմավի, աղի, ինդիգոյի և տեղական ջուլհակների արտադրանքի համար։ Քաղաքին հարող տարածքը անասնապահության կարևոր կենտրոն է։ Մեծ տեղ ունի ուղտի բրդից վերմակների արտադրությունը[4]։
Կա օդանավակայան, քաղաքի մոտակայքում տեղակայված է Չադի ռազմաօդային ուժերի ռազմաբազան։ 2003 թվականի դեկտեմբերին բացվել է Ադամ Բարկի անվան համալսարանը։ Քաղաքի տեսարժան վայրերից են շուկան, երկու մզկիթները, Անկախության կենտրոնական հրապարակը, սուլթանի պալատը։
Պատկերասրահ
-
Տեսարան օդից
-
Օդանավակայան
-
Գոզ Բեյդա
-
Կաշվի խանութ
-
Աբեշե (1918)
-
Շուկա Աբեշեում (1918)
-
Թաթա ամրոց (1918)
Ծանոթագրություններ
- ↑ «GEONAMES — Chad». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Абеше // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ «World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Hoiberg, Dale H., ed. (2010). «Abéché». Encyclopedia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopedia Britannica Inc. էջ 24. ISBN 978-1-59339-837-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեշե» հոդվածին։ |
|