Աբիգայիլ Ֆիլմոր
Աբիգայիլ Ֆիլմոր անգլ.՝ Abigail Fillmore | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մարտի 13, 1798[2][3] |
Ծննդավայր | Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | մարտի 30, 1853[2][3] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[5] |
Թաղված | Ֆորեստ Լոուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Abigail Powers[1] |
Հայր | Rev. Lemuel Powers?[6] |
Մայր | Abigail Newland?[6] |
Ամուսին | Միլլարդ Ֆիլմոր[7] |
Զավակներ | Mary Abigail Fillmore? և Millard Powers Fillmore? |
Ինքնագիր | |
Աբիգայիլ Ֆիլմոր (անգլ.՝ Abigail Powers Fillmore մարտի 13, 1798[2][3], Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 30, 1853[2][3], Վաշինգտոն, ԱՄՆ[5]), 13-րդ ԱՄՆ նախագահ Միլլարդ Ֆիլմորի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1850 թվականից մինչև 1853 թվականը։
Վաղ կյանք և ամուսնություն
Ֆիլմորը ծնվել է Նյու Յորքի Սարաթոգա շրջանում։ Նրա հայրը բապտիստ քահանա էր, որը մահացել է Աբիգայիլի ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը շուտով տեղափոխվել է արևմուտք։ 1819 թվականին Աբիգեյլը ընդունվել է Նյու Հոփի նոր ակադեմիա, որտեղ սովորել է 19-ամյա Միլարդ Ֆիլմորը։ Երկար ընկերությունից հետո Միլարդը՝ 26 տարեկան և 27 տարեկան Աբիգիլը, ամուսնացել են 1826 թվականի փետրվարի 5-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել հարսնացուի եղբոր տանը։ Առանց մեղրամիս անցկացնելու, զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում։ Ֆիլմորը դպրոցում շարունակել է դասավանդել մինչև իր առաջին որդու ծնունդը, և մինչև իր կյանքի վերջը հետաքրքրություն է ցուցաբերել կրթության նկատմամբ[8]։
Նրանք ունեցել են որդի և դուստր.
- Միլարդ Փաուերս Ֆիլմոր(1828–1889)
- Մերի Աբիգայիլ Ֆիլմոր (1832-1854)
Երբ Ֆիլմորը 1847 թվականին ընտրվել է Նյու Յորքի Սենատի ներկայացուցիչ, ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Օլբանի, Նյու Յորք ։
ԱՄՆ առաջին տիկին
1849 թվականին Միլարդ Ֆիլմորը ընտրվել է փոխնախագահ և կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն։ Նախագահ Զաքարի Թեյլորի մահից հետո Ֆիլմորը դարձել է նախագահ, և նրանք սկսել են ապրել Սպիտակ տանը։ Սակայն արդեն այդ ժամանակ առաջին տիկնոջ առողջությունը սկսել է վատթարանալ, և իր պարտականությունները նա հանձնել է դստերը։ Իսկ ինքը մի քանի ժամ անցկացրել է Սպիտակ տան գրադարանում ՝ ընտրելով գրքերը և դրանք դասավորելով Օվալաձև աշխատասենյակում, որտեղ գտնվում էին նրա դաշնամուրը, քնարը և կիթառը[9]։
Մահ
1853 թվականին Նախագահ Ֆրանկլին Փիրսի երդմնակալության ժամանակ Աբիգայիլը մրսել է և թոքաբորբով հիվանդացել։ 26 օր անց ՝ 1853 թվականի մարտի 30-ին, նա մահացել է Վաշինգտոնի «Ուիլարդ» հյուրանոցում։ Թաղված է Բուֆֆալոյի Ֆորեստ Լոունի գերեզմանատանը[10]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Abigail Powers Fillmore
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Abigail_Powers_Fillmore
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Abigail Adams Biography :: National First Ladies' Library
- ↑ «First Lady Biography: Abigail Fillmore». Canton, Ohio: National First Ladies' Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.(անգլ.)
- ↑ «NationMaster — Encyclopedia: Abigail Fillmore». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Abigail Fillmore (American first lady)» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիգայիլ Ֆիլմոր» հոդվածին։ |
|
|