Աբու Քամալի գավառ
Աբու Քամալի գավառ արաբ․՝ منطقة أبو كمال | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ |
Ներառում է | Աբու Քամալի, Հաջինի ալ-Ջալաայի և ալ-Սուսայի շրջաններ |
Վարչկենտրոն | Աբու Քամալ |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 265 142 |
Ազգային կազմ | արաբներ |
Տարածք | 6807,01 |
Պատմական շրջան(ներ) | Միջագետք |
Ժամային գոտի | UTC+2 |
Աբու Քամալի գավառ (արաբ․՝ منطقة أبو كمال) կամ Ալ-Բուքամալի գավառ (արաբ․՝ منطقة البوكمال), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի մարզի 3 գավառներից մեկը։
Վարչական կենտրոնն է Աբու Քամալ քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով գավառը ունի 265 142 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Աբու Քամալի գավառը բաղկացած է 4 շրջաններից՝
- Աբու Քամալի (արաբ․՝ ناحية البوكمال), կենտրոն՝ քաղաք Աբու Քամալ, բնակչություն՝ 92 031
- Հաջինի (արաբ․՝ ناحية هجين), կենտրոն՝ քաղաք Հաջին, բնակչություն՝ 97 870
- ալ-Ջալաայի (արաբ․՝ ناحية الجلاء), կենտրոն՝ քաղաք ալ-Ջալաա, բնակչություն՝ 29 255
- ալ-Սուսայի (արաբ․՝ ناحية السوسة), կենտրոն՝ քաղաք ալ-Սուսա, բնակչություն՝ 45 986
Ծանոթագրություններ
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
Արտաքին հղումներ
- Աբու Քամալ Արխիվացված 2006-10-28 Wayback Machine (արաբ.)
|