Աբսորբում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Absorber.svg/220px-Absorber.svg.png)
Աբսորբում (լատին․՝ absorptio - կլանում, լատին․՝ absorbeo - կլանում եմ), հեղուկի կամ պինդ մարմնի կողմից գազի կամ հեղուկում լուծված նյութի կլանումը, երբ այն ի տարբերություն ադսորբման տեղի է ունենում կլանիչի՝ աբսորբենտի ամբողջ ծավալով։
Աբսորբումը սորբման մասնավոր դեպք է, կարող է ուղեկցվել քիմիական փոխազդեցությամբ։ Կիրառվում է գազերը բաժանելու, ջրազրկելու, հեղուկներով կլանելու, հեղուկները մաքրելու համար և այլն։ Կարևոր է ածխաջրածինների բաժանումը ընտրողական աբսորբման միջոցով։ Կենսաքիմիական բազմաթիվ երևույթներ ընթանում են Աբսորբումի շնորհիվ։
Աբսբորբումը նաև էլեկտրամագնիսական և առաձգական տատանումների էներգիայի կլանում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 39)։ ![]() |
|