Աբրահամյան
Աբրահամյան, հայկական ազգանուն։ Առաջացել է Աբրահամ արական անձնանունից[1], որը հին հրեերենից է և նշանակում է՝ ազգերի կամ բազմության հայր[2], և -յան մասնիկից[1]։
Ազգանունը կրողներ
Բովանդակություն |
---|
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ |
Տես նաև – Արտաքին հղումներ |
Ա
- Աբել Աբրահամյան (1888-1950-ականներից հետո), հոգևորական գործիչ[3]։
- Աբրահամ Աբրահամյան
- Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյան (1912-1998), հայ ռադիոտեխնիկայի և ռադիոտեղորոշման բնագավառի գիտնական, ճարտարագետ[4]։
- Աբրահամ Դավթի Աբրահամյան (1845-1922), գուսան։
- Աբրահամ Հովհաննեսի Աբրահամյան (1882-1980), դերասան[3]։
- Աբրահամ Միքայելի Աբրահամյան (1950-1992), զինվորական, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
- Աբրահամ Աբրահամյան (ծ. 1922), պատմաբան[5]։
- Ազատ Մարտիրոսի Աբրահամյան (1921-1991), մտավորական[3]։
- Ալյոշա Վարոսի Աբրահամյան (ծ. 1945), ֆուտբոլի հայ դարպասապահ։
- Աշոտ Աբրահամյան
- Աշոտ Արսենի Աբրահամյան (1918-1985), հայ լեզվաբան[4]։
- Աշոտ Գարեգինի Աբրահամյան (1903-1983), հայ պատմաբան-աղբյուրագետ[4][6]։
- Աշոտ Մովսեսի Աբրահամյան (1912-), հայ բժիշկ, փոխգնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[7]։
- Աստղիկ Սիմոնի Աբրահամյան (188?-1950-ականներից հետո), երգչուհի, մանկավարժ[3]։
- Ավագ Աբրահամյան (ծ. 1895), կոմպոզիտոր[5]։
- Արա Աբրահամյան
- Արա Արշավիր Աբրահամյան (ծ. 1957), հայ հասարակական գործիչ, բարերար[4]։
- Արա Ռաֆիկի Աբրահամյան (ծ. 1973), հայ ըմբիշ, ՀՀ սպորտի վարպետ[4]։
- Արամ Աբրահամյան
- Արամ Լևոնի Աբրահամյան (ծ. 1960), հայ լրագրող, խմբագիր, արվեստաբան[4]։
- Արամ Հակոբի Աբրահամյան (1898-1990), հայ ուրոլոգ[4]։
- Արամ Սուրենի Աբրահամյան (1950-2006), հայ կենսաֆիզիկոս[4]։
- Արամ Վերդիի Աբրահամյան (ծ. 1933), հայ մանկավարժ, մեթոդիստ[4]։
- Արամ Աբրահամյան (20-րդ դար), նկարիչ[3]։
- Արաքս Աշոտի Աբրահամյան (1959-1993), հայ նկարչուհի, բանաստեղծուհի։
- Արծրուն Աբրահամի Աբրահամյան (1909-1978), հայ քիմիկոս[4]։
- Արմեն Աբրահամյան
- Արմեն Անդրանիկի Աբրահամյան (ծ. 1959), ՀՀ բանակի գեներալ-մայոր[4]։
- Արմեն Արամի Աբրահամյան (ծ. 1966), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ (2012-2016)։
- Արսեն Աբրահամյան (19-րդ դար-1920-ական թթ. հետո), գրաշար[3]։
- Արտաշես Աբրահամյան
- Արտաշես Սահակի Աբրահամյան (1920-2003), հայ նկարիչ[4]։
- Արտաշես Սիմոնի Աբրահամյան (1923), հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[8]։
- Արփինե Տիգրանի Աբրահամյան (1908-2003), գրող[3]։
Բ
- Բախշի Դավթի Աբրահամյան (1915-2005), բանաստեղծ։
- Բենիամին Լևոնի Աբրահամյան (1913-2007), հայ մեխանիկոս[4][6]։
Գ
- Գարեգին Գևորգի Աբրահամյան, հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[8]։
- Գեղամ Աբրահամյան
- Գեղամ Անդրանիկի Աբրահամյան (ծ. 1988), քանդակագործ։
- Գեղամ Աբրահամյան (20-րդ դար), դերասան[3]։
- Գրիգոր Աբրահամյան (1862-1894), հայ դերասան[4]։
Դ
- Դերենիկ Նշանի Աբրահամյան (1946-2001), հայ հոգեբան[4]։
- Դերիկ Մարտիրոսի Աբրահամյան (1915-2001), իրանահայ գրող[3]։
Ե
- Եվգենի Արամի Աբրահամյան (ծ. 1930), հայ ճարտարագետ-ֆիզիկոս[4]։
Զ
- Զավեն Աբրահամյան (ծ. 1948), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ։
Է
- Էդդա Սարգսի Աբրահամյան (1914-1957), հայ քանդակագործ։
- Էդուարդ Աբրահամյան
- Էդուարդ Ասլանի Աբրահամյան (1923-1986), հայ կոմպոզիտոր[4]։
- Էդուարդ Գագիկի Աբրահամյան (1924-2000), հայ անասնաբույժ[4][4][9]։
- Էլդա Աշոտի Աբրահամյան (1928-2016), հոգեբան, արձակագիր։
- Էմմա Մացակի Աբրահամյան, հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[8]։
Ժ
- Ժաննա Աբրահամյան (ծ. 1961), հայ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր[10]
- Ժորժ Աբրահամյան (20-րդ դար), իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ[3]։
Լ
- Լևոն Աբրահամյան
- Լևոն Աբրահամի Աբրահամյան (1910-1988), հայ դերասան, ռեժիսոր[4]։
- Լևոն Գագիկի Աբրահամյան (ծ. 1979), հայ նկարիչ։
- Լևոն Հարությունի Աբրահամյան (ծ. 1928), հայ փիլիսոփա[4][6]։
- Լևոն Հմայակի Աբրահամյան (ծ. 1947), հայ ազգագրագետ, պատմաբան[4][6]։
Խ
- Խաչիկ Աբրահամյան
- Խաչիկ Ազատի Աբրահամյան (ծնվ. 1960), նկարիչ։
- Խաչիկ Բաղդասարի Աբրահամյան (1903-1974), իրավապահ մարմիների գործիչ, գնդապետ[11]։
- Խորեն Աբրահամյան
- Խորեն Բաբկենի Աբրահամյան (1930-2004), հայ դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[4]։
- Խորեն Հարությունի Աբրահամյան (1900-1937), խորհրդային ռազմական գործիչ, դիվիզիայի կոմիսար[4][12]։
Կ
- Կարեն Աբրահամյան
- Կառլեն Աբրահամյան (1958-1984), հայ ազատամարտիկ։
- Կարլեն Արամի Աբրահամյան (1936-1995), հայ արձակագիր[13]։
Հ
- Համլետ Տիգրանի Աբրահամյան (ծ. 1930), արձակագիր[3]։
- Հարություն Աբրահամյան
- Հարություն Գալուստի Աբրահամյան (1907-1942), մատենագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[14]։
- Հարություն Լավրենտիի Աբրահամյան (ծնվ․ 1969), ֆուտբոլիստ։
- Հարություն Հովհաննեսի Աբրահամյան (1985-2016), զինվորական գործիչ, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից։
- Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (1972-1992), ազատամարտիկ։
- Հարություն Աբրահամյան (1878-1937), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
- Հենրի Արտաշեսի Աբրահամյան (ծ. 1937), հայ կինոօպերատոր[4]։
- Հենրիկ Աբրահամյան
- Հենրիկ Հայրիկի Աբրահամյան (1939-1999), պետական և հասարակական գործիչ, լրագրող, բանասեր[11]։
- Հենրիկ Մուշեղի Աբրահամյան (ծ. 1937), պատմաբան[4]։
- Հեղինե Լևոնի Աբրահամյան (1912-2012), հայ գեղանկարիչ։
- Հովիկ Արգամի Աբրահամյան (ծնվ. 1958), ՀՀ վարչապետ (2014-2016)[4]։
- Հովհաննես Աբրահամյան (19-րդ դար), մշակութային, հոգևորական գործիչ[3]։
- Հրանտ Աբրահամյան
- Հրանտ Բարսեղի Աբրահամյան (ծնվ. 1931), հայ պատմաբան, գրող[4]։
- Հրանտ Բարսեղի Աբրահամյան (1962-1992), հայ ազատամարտիկ։
- Հրաչ Արմենի Աբրահամյան (ծնվ. 1921), ատամնաբույժ, դիմածնոտային վիրաբույժ[4]։
Մ
- Մանուշ Սեդրակի Աբրահամյան (ծնվ. 1957), դերասանուհի, երգչուհի[3]։
- Մարինե Աբրահամի Աբրահամյան (ծնվ. 1951), հայ դաշնակահարուհի[4]։
- Մարտին Աբրահամյան
- Մարտին Գրիգորի Աբրահամյան (ծնվ. 1949), հայ ֆիզիկոս[4][6]։
- Մարտին Սարգսի Աբրահամյան (1917), պատմաբան[15]։
- Մարտիրոս Աբրահամյան
- Մարտիրոս Աբրահամյան (1886-1957), ազգային-ազատագրական շարժման հայ գործիչ[4]։
- Մարտիրոս Աբրահամյան (1839-1895), մանկավարժ[3]։
- Մեդեա Վարդանի Աբրահամյան (ծնվ. 1932), հայ թավջութակահարուհի[4]։
- Մկրտիչ Աշոտի Աբրահամյան (1939-2008), ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ[4]։
- Մնացական Աբրահամյան (190?-1978), լրագրող[3]։
- Մուրատ Աբրահամյան (1801-1848), մշակութային գործիչ[5]։
Յ
- Յուրի Արսենի Աբրահամյան (ծնվ. 1932), հայ ֆիզիկոս[4]։
Ն
- Նարեկ Փանոսի Աբրահամյան (ծնվ. 1953), Լիբանանի բանակի բրիգադի հայ գեներալ[4]։
- Ներսես Աբրահամյան (1879-1948), մշակութային գործիչ[5]։
- Նիկոլայ Ասրիի Աբրահամյան, հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[8]։
- Նունե Վլադիմիրի Աբրահամյան (1966-1994), նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, արցախյան պատերազմի մասնակից։
Ջ
- Ջիվան Զավենի Աբրահամյան (1961-1991), ՀՀ ազգային հերոս։ ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար[4]։
- Ջուլիետա Հայկի Աբրահամյան (ծ. 1934), հայ սնկաբան[4][6]։
Ռ
- Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան (ծ. 1943), հայ մանկաբարձ-գինեկոլոգ[4]։
- Ռաֆիկ Աբրահամյան
- Ռաֆիկ Աշոտի Աբրահամյան (1929-1998), հայ պատմաբան[4][6]։
- Ռաֆիկ Աբրահամյան (1967-1993), հայ ազատամարտիկ։
- Ռուբեն Աբրահամյան
- Ռուբեն Թադևոսի Աբրահամյան (1881-1951), հայ իրանագետ-լեզվաբան[4]։
- Ռուբեն Տիգրանի Աբրահամյան (1907-1982), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ[11]։
Ս
- Սամվել Աբրահամյան
- Սամվել Աբրահամի Աբրահամյան (ծ. 1954), բանասեր[6]։
- Սամվել Միքայելի Աբրահամյան (ծ. 1957), լրագրող[3]։
- Սամվել Սերգեյի Աբրահամյան (ծ. 1970), ռազմական գործիչ։
- Սարգիս Ավետիսի Աբրահամյան (1915-1969), հայ արձակագիր[4][13]։
- Սերգեյ Աբրահամյան
- Սերգեյ Գյանջումի Աբրահամյան (1925-2005), հայ լեզվաբան[4][16]։
- Սերգեյ Սարուխանի Աբրահամյան (1953-1994), հայ ազատամարտիկ։
- Սերո Սողոմոնի Աբրահամյան (1925-2000), բանաստեղծ, արձակագիր[13]։
- Սիլվա Սամսոնի Աբրահամյան (ծ. 1942), հայ ձևաբան[4]։
- Սինարա Արամի Աբրահամյան (ծնվ. 1947), կենսաբան[9]։
- Սմբատ Միսակի Աբրահամյան, հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[8]։
- Սուրեն Աբրահամյան
- Սուրեն Ջահանգիրի Աբրահամյան (ծ. 1947), ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր[4]։
- Սուրեն Աբրահամյան (ծ. 1961), հայ գրականագետ[10]։
Վ
- Վալենտինա Աբրահամյան (ծ. 1908-1986), պատմաբան[5]։
- Վարազդատ Կարապետի Աբրահամյան (1921-1992), գվարդիայի կրտսեր լեյտենանտ[4]։
- Վիկտոր Աբրահամյան
- Վիկտոր Աշոտի Աբրահամյան (1938-2008), գեղանկարիչ։
- Վիկտոր Վահանի Աբրահամյան (ծնվ. 1939), անասնաբույժ[4][9]։
- Վլադիկ Ռաֆայելի Աբրահամյան (1944), գյուղատնտես[15]։
- Վլադիմիր Աբրահամյան
- Վլադիմիր Գուրգենի Աբրահամյան (1930-2017), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող[4][13]։
- Վլադիմիր Սմբատի Աբրահամյան (ծնվ. 1941) հայ գեղանկարիչ[4]։
- Վոլոդյա Աբրահամյան
- Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյան (ծնվ. 1939), հայ ճարտարագետ[4][12]։
- Վոլոդյա Վաղարշակի Աբրահամյան, (1924-1945), բանաստեղծ[3]։
- Վոլոդյա Աբրահամյան, (1956-1993), հայ ազատամարտիկ։
Տ
- Տաթև Աբրահամյան, (ծ, 1988), հայ շախմատիստուհի, գրոստմայստեր[4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 2:
- ↑ Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Ա, Ե., 1942, էջ 28-29:
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 14-16։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, Ե., «Հայաստան», 1973։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Կենսագրական հանարագիտարան, Ե., 2009:
- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, էջ 20-22։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982։
- ↑ 9,0 9,1 9,2 Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2015, էջ 1040։
- ↑ 10,0 10,1 Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 7։
- ↑ 11,0 11,1 11,2 Նորբայազետցիներ, Ե., Ասողիկ, 2000։
- ↑ 12,0 12,1 Արգամ Այվազյան, Նախիջևան․ բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Ե․, 1995, էջ 219։
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., 1986:
- ↑ Նամակներ փառքի և անմահության, Ե․, Հայաստան, 1969, էջ 109-112։
- ↑ 15,0 15,1 Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի հանրագիտարան, Ե․, 2008, էջ 3։
- ↑ Արցախի ակադեմիկոսներ, Ե., «Անտարես», 2005, էջ 5-9։