Ադամ Ռայներ
Ադամ Ռայներ գերմ.՝ Adam Rainer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Գրաց, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 4, 1950 |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Ադամ Ռայներ (գերմ.՝ Adam Rainer, 1899, Գրաց, Ավստրո-Հունգարիա - մարտի 4, 1950, Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի տղամարդ, որը իր կյանքի ընթացքում եղել է և՛ թզուկ, և՛ հսկա։
Կենսագրություն
Ադամ Ռայները ծնվել է 1899 թվականին Գրացի ավստրիական ընտանիքներից մեկում։ Նրա ծնողները սովորական հասակ են ունեցել։ Հայրը ունեցել է 1 մետր և 72 սանտիմետր հասակ, իսկ մայրը՝ 1 մետր և 65 սանտիմետր հասակ։ Եղբայրը նույնպես նորմալ հասակ է ունեցել։
1917 թվականին՝ 18 տարեկան հասակում, Ադամը ունեցել է 122,5 սանտիմետր հասակ, որի պատճառով էլ ազատվել է բանակից և չի զորակոչվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այնուհետ, 26 տարեկանում Ադամը սկսել է արագ հասակ առնել։ 1931 թվականին նրա հասակը կազմել է 218 սանտիմետր։ Գիգանտիզմի պատճառով գամվել է մահճակալին և տառապել կիֆոզից։ Ադամ Ռայների մոտ հայտնաբերել են հիպոֆիզի ուռուցք։ Բժիշկները այս հանգամանքը բացատրել են գիգանտիզմի առկայությամբ, մանավանդ, որ այդ տարիքում մարդիկ դադարում են հասակ առնել։ 1930 թվականին ուռուցքը հեռացվել է, սակայն Ադամը շարունակել է հասակ առնել, չնայած այն հանգամանքին, որ աճը սկսել էր դանդաղել[1]։ Ռայները տառապել է նաև ակրոմեգալիայով, որի ժամանակ նկատվել են նյարդաներզատական հիվանդության բոլոր դրսևորումները՝ աննորմալ երկար ձեռքեր և ոտքեր, արտահայտիչ ճակատ և ծնոտ, մեծ շրթունքներ և քիչ ատամներ։
Երբ 1950 թվականի մարտի 4-ին Ադամը մահացել է, նրա հասակը եղել է 234 սանտիմետր։ Մահվանից հետո դիահերձվել է, իսկ թաղման վայրը անհայտ է[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Адам Райнер — карликовый гигант
- Адам Райнер — Удивительная история низкого гиганта!
- Adam Rainer — 7 feet 8 inches (233.5 cm) Արխիվացված 2017-12-19 Wayback Machine (անգլ.)
- The Man Who Was a Dwarf and a Giant(չաշխատող հղում) (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Ռայներ» հոդվածին։ |
|