Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հաղորդակցվում է Կարմիր ծովի հետ և Միջերկրական ու Արաբական ծովերը կապող նավագնացային ուղու կարևոր մասն է կազմում. այդ ծովածոցը տարեկան հատում է շուրջ 21 հազար նավ[1]։ Այդ նավուղին սովորաբար օգտագործվում է Պարսից ծոցինավթը տեղափոխելու նպատակով, դրանով իսկ Ադենի ծովածոցը ներգրավվում է համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով, կրիաներով, խեցգետնակերպերով, որոնց որսը, սակայն, սահմանափակված է[2]։ Մի ժամանակ հաճախակի հանդիպել են նաև տարատեսակ կետեր, դելֆիններ, դյուգոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 70)։