Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ
Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ գերմ.՝ Adolf Hildebrand | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | հունվարի 18, 1921[1][2][5][…] (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Մյունխեն, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա |
Ժանր | դիմապատկեր |
Մասնագիտություն | քանդակագործ, համալսարանի դասախոս և ճարտարապետ |
Աշխատավայր | Վրոցլավի համալսարան, Ենայի համալսարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Բրունո Հիլդեբրանդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի սեցեսիոն[6] |
Երեխաներ | Dietrich von Hildebrand? |
Adolf von Hildebrand Վիքիպահեստում |
Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ (հոկտեմբերի 6, 1847[1][2][3][…], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4] - հունվարի 18, 1921[1][2][5][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի քանդակագործ, գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ և արվեստի տեսաբան։ Փիլիսոփա Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդի հայրն է։
Կենսագրություն
Ծնվել է Մարբուրգում, տնտեսագետ Բրունո Հիլդեբրանդի ընտանիքում։ Ուսանել է Նյուրնբերգի (1864—66), ապա՝ Մյունխենի գեղարվեստի դպրոցում (1866—67):
Նրա վրա մեծ ազդեցություն է գործել 1867 թվականին Իտալիայում կատարած ճամփորդությունն ու ծանոթությունը անտիկ և Վերածննդի դարաշրջանների արվեստի գործերին, որոնց խորաքնին ուսումնասիրության հիման վրա մշակել է իր ինքնատիպ ստեղծագործական մեթոդը, դարձել գերմանացի նկարիչների «Հռոմեական խմբակի» հիմնադիրներից մեկը։
Հիլդեբրանդն ստեղծագործել է եվրոպական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Մյունխենում, Վիեննայում, Փարիզում՝ իր ուժերը փորձելով կերպարվեստի տարբեր տեսակներում (քանդակագործություն, գեղանկարչություն, գծանկարչություն...): 1873 թվականից բնակություն է հաստատել Ֆլորենցիայում։ 1889 թվականին սկսել է աշխատել իր գլուխործոցներից մեկի՝ Մյունխենի Վիտելսբախյան շատրվանի արձանախմբի ստեղծման վրա, որը հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով։ Ստեղծագործելու հետ մեկտեղ՝ Ադոլֆ Հիլդեբրանդն արվեստի հմուտ ու խորագիտակ տեսաբանի համբավ է ձեռք բերել և, բացի այդ, զբաղվել է մանկավարժական աշխատանքով. դասախոսել է Վրոցլավի (Բրեսլաուի), Ենայի, Մարբուրգի համալսարաններում։
1891 թվականին պարգևատրվել է պրուսական Pour le Mérite շքանշանով։ 1904 թվականին Բավարիայի արքան նրան ասպետական տիտղոս ու պատիվներ է շնորհել։
Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդը մահացել է 74 տարեկան հասակում, Մյունխենում։
Գործունեությունը
Կրել է գեղանկարիչ Հ. ֆոն Մարեի և իդեալիստ գեղագետ Կ. Ֆիդլերի ազդեցությունը։ Նրա արվեստին բնորոշ է ներքին ինքնամփոփություն, կերպարների որոշ սառնություն, պլաստիկություն, ձևերի ստատիկություն և կոմպոզիցիայի արխիտեկտոնիկ հստակություն («Ադամ», 1878, Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ, «Գունդ խաղացողը» («Պատանի»), 1884, Ազգային պատկերասրահ, Բեռլին, երկուսն էլ՝ մարմար)։ Արվեստում ձևերի և տարածական պատկերացումների փոխներգործության հիմնական օրինաչափությունները բացարձակացնող Հիլդեբրանդի իդեալիստական կոնցեպցիաները զարգացրել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստաբաններ Հ. Վյոլֆլինը, Ա. Ռիգլը և ուրիշներ։ Հայտնի է Հիլդեբրանդիի «Ձևի պրոբլեմը կերպարվեստում» (1893) աշխատությունը։
Երկեր
- Das Problem der Form in der Bildenden Kunst. Straßburg 1893.
- Henning Bock (Kunsthistoriker)|Henning Bock (Hrsg.): Gesammelte Schriften zur Kunst. Köln/Opladen 1969.
Գրականություն
- http://wwar.com/masters/h/hildebrand-adolf_von.html |2=World Wide Art Resources |accesso=10 febbraio 2011 |urlarchivio=https://archive.today/20130105103649/http://wwar.com/masters/h/hildebrand-adolf_von.html# |dataarchivio=5 gennaio 2013 |urlmorto=sì }
- Dietrich von Hildebrand: the Soul of a Lion, by Alice von Hildebrand (Ignatius, 2000)
- http://www.adolf-von-hildebrand.de/seiten/index1.htm%7CAdolph von Hildebrand page}
- Enciclopedia Britannica Vol. 11, pp. 491–492 (1971) ISBN 0-85229-151-5
- Elisabeth Decker: Zur künstlerischen Beziehung zwischen Hans von Marées, Konrad Fiedler und Adolf Hildebrand. Dissertation, Universität Basel, 1967.
- Isolde Kurz: Adolf Hildebrand. Zu seinem 60. Geburtstag. In: Deutsche Rundschau. Bd. 133, Oktober 1907, S. 105–129.
- Heinrich Wölfflin: Zur Erinnerung an Adolf von Hildebrand. In: Kleine Schriften. 1886–1933, Basel 1946.
- Sigrid Esche-Braunfels: Adolf von Hildebrand. Deutscher Verlag für Kunstwissenschaften, Berlin 1993.
Պատկերասրահ
-
Դիոնիս, 1890/1900
-
Կոնրադ Ֆիդլեր, 1890
-
Քնած փոքրիկ հովիվը, 1871/73
-
Ֆիլոկտետ, 1886
-
Vater-Rhein-Brunnen, Մյունխեն
-
Իշխան Լուիտպոլդ
-
Յոհանես Բրամս
-
Բիսմարկ, 1910
-
Վերներ ֆոն Սիմենս
-
Վիտելսբախյան շատրվանը
-
Վիտելսբախյան շատրվանը (դրվագ)
-
Վիտելսբախյան շատրվանը (դրվագ)
-
Ջուր խմող պատանին
-
Կանգնած պատանի
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adolf von Hildebrand (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118550934 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Արտաքին հղումներ
- Problem of Form 1901/1918(չաշխատող հղում)
- Double Portrait of the Artist's Daughters in the collection of the J. Paul Getty Museum
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 404)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ» հոդվածին։ |
|