Ադոլֆո Նիկոլաս
Ադոլֆո Նիկոլաս Adolfo Nicolás | ||
![]() | ||
| ||
---|---|---|
հունվարի 19 2008 — հոկտեմբերի 3 2016 | ||
Ընտրություն՝ | հունվարի 19 2008 | |
Եկեղեցի՝ | Հռոմեական կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Պետեր Հանս Կոլվենբախ | |
Հաջորդող | Արթուրո Սոսա | |
Կրթություն | Ալկալա դե Էնարեսի համալսարան, Հռոմի Գրիգորյան պապական համալսարան | |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր | |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և կաթոլիկ քահանա | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Adolfo Nicolás Pachón | |
Ծնունդ | ապրիլի 29, 1936[1][2] Villamuriel de Cerrato, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա | |
Մահ | մայիսի 20, 2020[3] (84 տարեկան) Տոկիո, Ճապոնիա | |
Կուսակրոնության ընդունում | մարտի 17 1967 |
Ադոլֆո Նիկոլաս ( իսպ.՝ Adolfo Nicolás, ապրիլի 29, 1936[1][2], Villamuriel de Cerrato, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 20, 2020[3], Տոկիո, Ճապոնիա[3]), Հիսուսի միաբանության (ճիզվիտների միաբանություն) գեներալ, 1814 թվականին միաբանության վերականգնումից հետո երեսուներորդ առաջնորդ։
Կենսագրություն
Ծնվել է 1936 թվականի Ապրիլի 29-ին, Պալենսիայի Վիլյամուրիել դե Սերատո քաղաքում։
Հիսուսի Միաբանության անդամ է դարձել Արանխուես քաղաքում 1953 թվականին։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում, որտեղ 1960 թվականին ստացել է փիլիսոփայության լիցենցիատի կոչում (նախկինում՝ կոչում բակալավրի և դոկտորի աստիճանների միջև)[4]։ Այնուհետև մեկնել է Ճապոնիա՝ խորացնելու ճապոնական լեզվի և մշակույթի վերաբերյալ իր գիտելիքները։ Մինչև 1964 թվականը Սոֆիայի համալսարանում (Տոկիո) աստվածաբանություն է ուսանել, 1967 թվականի մարտի 17-ին ձեռնադրվել է քահանա։
1968-1971 թվականներին սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան։ Ճապոնիա վերադառնալուց հետո Նիկոլասը երեսուն տարի եղել է Սոֆիայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր։
1978-1984 թվականներին եղել է Ֆիլիպինների Մանիլայի Արևելաասիական հովվական համալսարանի տնօրեն։ 1993 թվականին նշանակվել է Ճապոնիայի ճիզվիտների հովիվ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1999 թվականը, որից հետո ևս 4 տարի հովվական աշխատանք է կատարել Ճապոնիայում՝ Տոկիոյի աղքատ ներգաղթյալների շրջանում։ 2004 թվականին վերադառնալով Ֆիլիպիններ, նշանակվել է Արևելյան Ասիայի և Օվկիանիայի ճիզվիտների կոնֆերանսի նախագահ։
2008 թվականի հունվարի 19-ին, Հիսուսի միաբանության երեսունհինգերորդ ընդհանուր ժողովում, ընտրվել է միաբանության ղեկավար՝ պաշտոնաթող Պետեր Հանս Կոլվենբախի փոխարեն[5]։
2014 թվականի մայիսին, ստանալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համաձայնությունը, 2016 թվականին պատկառելի տարիքի պատճառով հրաժարական է ներկայացրել միաբանության գլխավոր կոնգրեգացիային[6] (Հռոմի պապին կից վարչական մարմին)։
Նիկոլասը, բացի իր հայրենի իսպաներենից, խոսել է կատալոներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և ճապոներեն։
Մահ
Նիկոլասը մահացել է 2020 թվականի մայիսի 20-ին Տոկիոյում՝ 84 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին նա հիվանդ էր և գտնվում էր Տոկիոյի ծերանոցներից մեկում[7][8]։
Նրա մահվան մասին լուրն առաջինը հայտնեց Հռոմում ճիզվիտների կուրիան[9][10]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.vidanuevadigital.com/2020/05/20/muere-en-japon-el-espanol-adolfo-nicolas-superior-general-de-los-jesuitas-entre-2008-y-2016/
- ↑ Лиценциат // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
- ↑ Spaniard Adolfo Nicolás elected new Superior General of the Jesuits
- ↑ Глава Ордена Иезуитов принял решение подать в отставку
- ↑ Edward W. Schmidt SJ (2020-05-20). «Former Jesuit superior general Adolfo Nicolás has died in Tokyo». America Magazine. Վերցված է 2020-05-20-ին.
- ↑ «Früherer Generaloberer Adolfo Nicolás gestorben». jesuiten.org. 2020-05-20. Վերցված է 2020-05-20-ին.
- ↑ «Jesuits mourn passing of former Superior General». Vatican News. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Muere en Japón el español Adolfo Nicolás, superior general de los jesuitas entre 2008 y 2016» (իսպաներեն). La Vida Nueva Digital. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.