Ադրբեջաներեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայի Favicon Ադրբեջաներեն Վիքիպեդիա
Azərbaycanca Vikipediya
URL՝az.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԱդրբեջաներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսումհոկտեմբերի 12, 2003
Հոդվածների թիվ՝201 323
Էջերի թիվ՝592 259
Խմբագրումների թիվ՝7 945 499
Գրանցված մասնակիցներ՝303 335
Ակտիվ մասնակիցներ՝590
Ադմինիստրատորներ՝15
Խորություն:50.6

Ադրբեջաներեն Վիքիպեդիան (ադրբ.՝ Azərbaycan Vikipediya) Վիքիպեդիայի ադրբեջաներեն լեզվով բաժինն է։ Ադրբեջաներեն Վիքիպեդիան ստեղծվել է 2004 թվականին[1]։ 2013 թվականի հունիսի 9-ին Վիքիպեդիայի այդ հատվածում հոդվածների քանակը հասնում էր 94.855 (Վիքիպեդիայի բաժանումներ մինչև 47-րդ տեղ) և ուներ 59.026 գրանցված մասնակից։

Պատմություն

2014 թվականի մարտի 10-ին Բաքվում ացն է կացել Ադրբեջանական առաջին ազգային վիքիկոնֆերանսը (ադրբ.՝ I Milli Vikipediya Forumu)[2], որին մասնակցել է շուրջ հարյուր հոգի[3] (ադրբ.)։

Հաճախելիություն

Գրաֆիկում ներկայացված է Ադրբեջաներեն Վիքիպեդիայի հաճախելիությունը 2014 թվականի դեկտեմբերի 1-31-ը ընկած ժամանակահատվածում[4]։

Ադրբեջաներեն Վիքիպեդիայի հաճախելիությունը կազմում է ընդհանուր Վիքիպեդիայի հաճախելիության 0,03%-ը[4]։

Ծանոթագրություններ

  1. en:Wikipedia:Multilingual statistics (2004)
  2. Վիքիմեդիա Ադրբեջան
  3. «I Milli Vikipediya Forumu». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 Wikimedia Traffic Analysis Report (անգլ.)

Արտաքին հղումներ