Ադրիանա Պանա

Ադրիանա Պանա
Ծնվել էդեկտեմբերի 18, 2001(2001-12-18) (23 տարեկան)
ԾննդավայրԲակեու, Ռումինիա
Մասնագիտությունծանրամարտիկ

Ադրիանա Պանա ռումիներեն՝ Adriana Cosmina Pana դեկտեմբերի 18, 2001(2001-12-18), Բակեու, Ռումինիա, ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի երիտասարդների և 2023 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։

Կենսագրություն

2021 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ադրիանան հրում վարժությունում բարձրացրել է 84 կգ քաշային ծանրաձողը և փոքր արծաթե մեդալ նվաճել։

2022 թվականի հոկտեմբերին Ալբանիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է աշխարհի փոխչեմպիոն, ինչպես նաև 45 կգ քաշային կարգում երկու վարժությունում նվաճել փոքր արծաթե մեդալ։

Նույն թվականին Բոգոտայում տեղի ունեցած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում ռումինացի մարզուհին 45 կգ քաշային կարգում զբաղեցրել է վերջին 8-րդ տեղը[1]։

2023 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ռումինուհին ելույթ է ունեցել մինչև 45 կգ քաշային կարգում և նվաճել արծաթե մեդալ՝ պոկում և հրում վարժություններում։

Նվաճումներ

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր արդյունք
2Արծաթե մեդալակիր մինչև 45 կգ քաշային 2023 Երևան, Հայաստան 70,0 83,0 153,0
Եվրոպայի երիտասարդական առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր արդյունք
2Արծաթե մեդալակիր մինչև 45 կգ քաշային 2022 Տիրանա, Ալբանիա 63,0 81,0 144,0

Ծանոթագրություններ

  1. «Adriana Cosmina Pana (Weightlifting) : Prize list and results». www.the-sports.org. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ