Ազարիա Սասնեցի
Ազարիա Սասնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] Սանասունք, Աղձնիք |
Մահացել է | 1628[1] Միջերկրական ծով |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանաստեղծ, աստղագետ և տոմարագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և պատմագրություն |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և իտալերեն |
Գիտական ղեկավար | Գրիգոր Կեսարացի |
Ազարիա Սասնեցի (Հլու, անհայտ[1], Սանասունք, Աղձնիք - 1628[1], Միջերկրական ծով), հայ տաղասաց, աստղագետ, տոմարագետ։
Ջալալիների արշավանքների ժամանակ գերվել է, ազատվելուց հետո շրջել Փոքր Ասիայում, Իտալիայում, եղել է Կ. Պոլսում։
Աշխատություններ
Ազարիա Սասնեցին առավել հայտնի է աստղագիտական և տոմարագիտական աշխատություններով («Յաղագս գիտութեան Երկնից բարձրութեան և եւթն պարունակացն», «Ցաղագս գիտութեան Արեգական թաւալմանց»)։ Ունի պատմագիտկան աշխատություններ և թարգմանություններ իտալերենից։
«Ողբ ի վերայ հարուածոց Արևելյան գաւառացն և աշխարհին Հայոց ի ձեռաց Ճելալեանց» երկում մանրամասն նկարագրել է Զալալիների զորագլուխ Կարա–Յազիճիի արշավանքները, Արևմտյան Հայաստանի գավառների, Սեբաստիայի ասպատակությունն ու ավերումը։ Երկը չունի միջնադարյան դասական ողբերի պերճությունն ու քնարականությունը, բայց գրական հուշարձան է ու պատմական արժեքավոր աղբյուր, ուր դեպքերը նկարագրված են բանավոր վիպերգերին հատուկ հնարանքների, ժողովրդական բառ ու բանի օգտագործմամբ։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ակինյան Ն., Ազարիա վրդ. Սասնեցի, աստղագէտ, տոմարագէտ և տաղաչափ, ՀԱ, 1936 համար 7-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 100)։ |
|