Ալադին (մուլտֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալադին (այլ կիրառումներ)
![]() Մուլտֆիլմի պաստառներից | |
![]() | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և ֆենթեզի կատակերգություն |
Կերպարներ | Ալադին[1], Ջին[1], Արքայադուստր Ժասմին[1], Ջաֆար[1], Աբու[1], Կախարդական գորգ[1], Յագո[1], Սուլթան[1], Ռաջա[1], Գազիմ[1], Արքայազն Ախմեդ[1], Պահակազոր[1] և Razoul? |
Գործողության վայր | Արաբական թերակղզի, Իրաք[2] և Ագրաբահ |
Հորինված երկիր | Ալադին |
Հիմնված է | Aladdin and the Wonderful Lamp? |
Շարքի մասն է | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր, Դիսնեի Վերածնունդ և Ալադին |
Ռեժիսոր | Ջոն Մասկեր Ռոն Քլեմենթս |
Սցենարիստ | Ռոն Քլեմենթս Ջոն Մասկեր Թեդ Էլիոտ Թերրի Ռոսիո |
Հնչյունավորում | Սքոթ Ուեյնգեր Ռոբին Ուիլյամս Բրյուս Ադլեր Ջոնաթան Ֆրիման Լինդա Լարկին Լեա Սալոնգա Գիլբերտ Գոթֆրիդ Դուգլաս Սիլ Ջիմ Քամինգս Չարլի Ադլեր Քորի Բարթոն Ֆիլիպ Փրոքթոր Ֆրենկ Ուոքեր |
Պատմող | Վաճառական |
Պրոդյուսեր | Ջոն Մասկեր Ռոն Քլեմենթս |
Գործադիր պրոդյուսեր | Ալիս Դյուվեյ[1] |
Բեմադրող նկարիչ | Ռիչարդ Վանդեր Վենդե |
Երաժշտություն | Ալան Մենկեն |
Խմբագիր | Հ. Լի Պետերսոն[1], Մարկ Հեսթեր[1] և Չակ Ուիլյամս[1] |
Երկիր | ![]() |
Լեզու | Անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures Walt Disney Feature Animation |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures[1] |
Տևողություն | 91 րոպե |
Շարք | «Ալադին» |
Սիկվել | Ջաֆարի վերադարձը (1994) |
Թվական | 1992 |
Առաջադրում | «Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | ![]() |
Բյուջե | 28 000 000 $[3] |
Շահույթ | 504 050 219 $[3] և 217 350 219 $[4] |
movies.disney.com/aladdin(անգլ.) |
«Ալադին» (անգլ.՝ Aladdin), 1992 թվականին նկարահանված երաժշտական ֆենտեզի մուլտֆիլմ։ Դասվում է «Ուոլտ Դիսնեյ» ընկերության դասական անիմացիոն ֆիլմերի շարքին[5]։ Ֆիլմը ռեժիսորներն են Ջոն Մասկերը և Ռոն Քլեմեթսը։ Նկարահանված է արաբական «Ալադինն ու կախարդական լամպը» և «Հազար ու մի գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։ Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։
Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 25-ին։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թվականին գրանցել է ավելի քան 217 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան 504 միլիոն ողջ աշխարհում։ Մուլտֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Կերպարներ
Ալադին
Ալադինն աղքատ, սակայն բարի սիրտ ունեցող պատանի է։ Նրա միակ ընկերն Աբու անունով մի կապիկ է, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է արաբ սուլթանի դստերը՝ արքայադուստր Ժասմինին։ Իր սիրուն հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։
Անիմացիոն կերպարը ստեղծել է Գլեն Քինը։
Ջին
Ջինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարթնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինը։ Ջինի երազանքն էր լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել։
Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։
Ջաֆար
Ջաֆարը մուլտֆիլմի գլխավոր բացասական կերպարն է։ Շրջում է իր չար թութակ Յագոյի հետ։ Նա սուլթանի պալատական վեզիրն է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձի գավազանով փորձում է հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ հակամարտության մեջ է Ջինի և Ալադինի հետ։
Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։
Ժասմին
Ժասմինը Ագրաբահի թագավորության և «Դիսնեյի» վեցերորդ արքայադուստրն է։ Նա 15 տարեկան է։ Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի սահմաններից դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր։ Ի վերջո ամուսնանում է Ալադինի հետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Aladdin — 1992.
- ↑ http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
- ↑ 3,0 3,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=aladdin.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Abbott, Jim (1993 թ․ հունվարի 5)։ «As Genie, mom helped grant son's wish for 'Aladdin' role»։ St. Paul Pioneer Press։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 26
|
|
|