Ողոհի
Գյուղ | ||
---|---|---|
Ողոհի | ||
ադրբ.՝ Ələhi | ||
Երկիր | ![]() | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան | |
ԲԾՄ | 1680 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 141 մարդ (2009) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ողոհի կամ Աղահեցիկ[1] (ադրբ.՝ Ələhi - Ալահի կամ ադրբ.՝ Ələhin - Ալահին), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Ողոհիի կամ Աղահեցիկի (Ալահինի) Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ գյուղի կենտրոնում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., 1906 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Մույթերը՝ քառակոաի։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Գմբեթը՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1930-ական թվականներին քանդվել է եկեղեցու գմբեթը, այնուհետև փլվել է հարավային ավանդատան ծածկը։ Որմերում ունի վտանգավոր ճաքեր։
Ողոհիի կամ Աղահեցիկի Սուրբ Խաչ կամ Սուրբ Հռիփսիմե վանք
Ժամանակը՝ XIV -XV դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ -Հորինվածքը՝ անհայտ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ վանքի կալվածատիրական վիմագիրը այժմ գտնվում է գյուղի ս. Ստեփանոս եկեղեցում։ - Շրջակայքում՝ եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։ - Վիճակը՝ եկեղեցին կիսախաթար կերպով կանգուն է եղել մինչև XIX դ. կեսերը։ Հետագայում այդ համալիրի ավերակները քայքայվելուց հետո նրա տեղում կառուցել են մի միանավ մատուռ, որը ևս ավերակի է վերածվել։
Ողոհիի կամ Աղահեցիկի կամուրջ
Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, Գիլան գետի Նորակերտ վտակի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ երկկամար։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ գործող։
Ողոհիի կամ Աղահեցիկի գերեզմանատուն
Ժամանակը՝ XV-XX դդ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 60։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 17։ - Վիճակը՝ հին տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 134)։ ![]() |