Ալան Գատագով
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1991[1][2] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 71 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալան Մարատովիչ Գատագով (օսերեն՝ Гæтæгты Мараты фырт Алан, հունվարի 23, 1991[1][2], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 3 տարեկանում՝ իր հայրենի Վլադիկավկազում։ Սկզբում ցանկացել է դառնալ դարպասապահ, որովհետև երկրպագել է Վլադիկավկազի «Ալանիայի» դարպասապահ Զաուր Խապովին։ Սակայն հետո որոշել է դեմ չգնալ հոր կամքին և դարձել է դաշտի խաղացող։ Վեց տարեկանում մարզվել է Վլադիկավկազի «Ալանիայի» դպրոցում և միաժամանակ հաճախել է մարմնամարզության խմբակ։ 12 տարեկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա և հայտնվել է «Լոկո» ֆուտբոլային դպրոցում։ Գատագովի առաջին մարզիչը «Լոկոմոտիվում» եղել է բրազիլացի մասնագետ Պաուլո Նանին։
Դպրոցում անցկացրած տարիներին խաղացել է մի քանի դիրքերում՝ պաշտպանության կենտրոնում, որպես եզրային կիսապաշտպան, հենակետային կիսապաշտպան, խաղացել է նաև հարձակման գծում։
2008 թվականին «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմում մեկնարկային խաղերում հաջող ելույթներից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռախիմովը Գատագովին ընդգրկել է մասնակցելու հիմնական կազմի մարզումներին։ Նույն թվականի գարնանը ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ Նորամուտը «Լոկոմոտիվի» հիմնական կազմում նշել է 2009 թվականի մայիսի 16-ին «Թերեք» ակումբի դեմ խաղում (4:0)։ 2009 թվականի օգոստոսի 9-ին «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում Դմիտրի Սիչովին և խփել իր առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
2010 մրցաշրջանի սկզբում ժամանակի մեծ մասն անցկացրել է պահեստայինների նստարանին, բայց մրցաշրջանի ավարտին կարողացել է տեղ գրավել հիմնական կազմում՝ գոլ խփելով «Տոմ» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի դեմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղերում։ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը[3]։ Նրա օգտին քվեարկել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը[4]։ 2011 թվականի սկզբին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2013 թվականը։ 2011 թվականի օգոստոսի 25-ին դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի խաղացող։ Պայմանագիրը նախատեսվել է 3 տարով։ «Դինամոյի» կազմում հանդես է եկել 17 համարի մարզաշապիկով։ 2012 թվականի փետրվարի 21-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Տոմ» ակումբ։
2013 թվականին 4 ամիս անցկացրել է «Անժիի» կազմում վարձավճարային հիմունքներով։ Մախաչկալայի ակումբում ելույթների ընթացքում աչքի է ընկել մեկ գոլով և երկու գոլային փոխանցմամբ[5]։
«Դինամոյի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Գատագովը միացել է իսրայելական Պետախ-Տիկվայի «Մակաբի» ակումբին[6], որի կազմում չի անցկացրել առաջնության ոչ մի խաղի։
2015 թվականի հունվարին տեղափոխվել է Պավլոդարի «Իրտիշ» ակումբ[7], որտեղ աչքի է ընկել գեղեցիկ գոլով առաջնության հենց առաջին խաղում[8]։ 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Տարազ» ակումբում՝ մասնակցելով 6 հանդիպման։ 2016 թվականի ապրիլին տեղափոխվել է Էստոնիայի «Լևադիա» ակումբ, որի կազմում անցկացրել է 21 խաղ և խփել երկու գոլ։ 2017 թվականի փետրվարին դարձել է ազատ գործակալ։
Վիճակագրություն ըստ մրցաշրջանների
2016 թվականի մրցաշրջանի վերջի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լոկոմոտիվ | 2009 | 21 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 1 |
2010 | 18 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 21 | 1 | |
2011/12 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 | |
Ընդհանուր | 47 | 4 | 2 | 0 | 2 | 0 | 51 | 4 | |
Դինամո | 2011/12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2012/13 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 1 | |
2013/14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | |
→ Տոմ | 2011/12 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 |
Ընդհանուր | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 | |
→ Անժի | 2013/14 | 7 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 12 | 1 |
Ընդհանուր | 7 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 12 | 1 | |
Իրտիշ (Պավլոդար) | 2015 | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Ընդհանուր | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 | |
Տարազ | 2015 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Լևադիա | 2016 | 21 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 23 | 2 |
Ընդհանուր | 21 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 23 | 2 | |
Ընդհանուր կարիերայում | 106 | 10 | 4 | 0 | 8 | 0 | 118 | 10 |
Ձեռքբերումներ
- Ռուսաստանի երկրորդ կազմերի առաջնության արծաթե մեդալակիր – 2008
- Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող, Ռուսաստանի պատանեկան հավաքականի լավագույն խաղացող խմբային փուլի երկու խաղերում – 2009
Ծանոթագրություն
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Яковлев признан лучшим молодым игроком сезона
- ↑ Адвокат назвал Гатагова лучшим молодым игроком сезона
- ↑ ««Динамо» снова отдаст Гатагова в аренду». sportbox.ru. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Алан Гатагов дебютировал в «Маккаби» из Петах-Тиквы
- ↑ Алан Гатагов перешёл в павлодарский «Иртыш»
- ↑ Алан Гатагов стал автором первого гола «Иртыша» в новом сезоне
Արտաքին հղումներ
- Ալան Գատագովի պաշտոնական կայքը
- Ալան Գատագովի անձնական էջը
- Алан Гатагов: «Постараюсь оправдать оказанное мне доверие»
- Гатагов: «Целую неделю не выходил в город»
- Алан Гатагов: «Был счастлив, когда услышал свою фамилию в стартовом списке»
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Գատագով» հոդվածին։ |
|