Ալան ՄակԴիարմիդ

Ալան ՄակԴիարմիդ
անգլ.՝ Alan Graham MacDiarmid
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1927(1927-04-14)[1][2][3]
ԾննդավայրMasterton, Masterton District, Վելինգթոն, Նոր Զելանդիա
Մահացել էփետրվարի 7, 2007(2007-02-07)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրDrexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանArlington Cemetery[5]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիկտորիա թագուհու համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Սիդնի Սասեքս քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Hutt Valley High School? և Weir House?
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան, Սենթ Էնդրյու համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Տեխասի համալսարանը Դալասում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[16]
 Alan MacDiarmid Վիքիպահեստում

Ալան Գրեհեմ ՄակԴիարմիդ, (ապրիլի 14, 1927(1927-04-14)[1][2][3], Masterton, Masterton District, Վելինգթոն, Նոր Զելանդիա - փետրվարի 7, 2007(2007-02-07)[1][2][3], Drexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]) Նոր Զելանդիայում ծնված ամերիկացի քիմիկոս էր և 2000 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներից մեկը։[17][18][19][20]

Վաղ կյանք և կրթություն

ՄաքԴիարմիդը ծնվել է Նոր Զելանդիայի Մասթերթոն քաղաքում։ Նրանց ընտանիքում հինգ երեխաներ էին՝ երեք եղբայր և երկու քույր: Նրա ընտանիքը համեմատաբար աղքատ էր, և Մեծ դեպրեսիան դժվարացրեց կյանքը Մասթերթոնում, որի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվեց Լոուեր Հաթ, Վելինգթոնից մի քանի մղոն հեռավորության վրա: Մոտ տասը տարեկանում նա հոր հին դասագրքերը կարդալով հետաքրքրվեց քիմիայով, և սկսեց ինքնուրույն սովորել այդ և գրադարանի գրքերից:

ՄակԴիարմիդը կրթություն է ստացել Հաթթ Վելի ավագ դպրոցում և Վելինգթոնի Վիկտորիա համալսարանում։[21]

1943 թվականին ՄակԴիարմիդը հանձնեց Նոր Զելանդիայի համալսարանի ընդունելության քննությունը և նրա բժշկական նախնական քննությունը։[22] Այնուհետև, բակալավրիատի տարիներին նա կես դրույքով աշխատանքի անցավ որպես «լաբորատոր տղա» կամ դռնապան Վելինգթոնի Վիկտորիա համալսարանում, որն ավարտեց 1947 թվականին։[22] Քիմիայի մագիստրատուրան ավարտելուց հետո նա նույն համալսարանում աշխատել է ասիստենտ քիմիայի ամբիոնում։[21] 1949 թվականին նա իրիր առաջին հոդվածը հրապարակեց Nature գիտական ​​ամսագրում։[22] 1951 թվականին նա առաջին կարգի գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ստացել Ֆուլբրայթի անվանական կրթաթոշակ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում: Նա մասնագիտացել է անօրգանական քիմիայում։ 1952 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1953 թվականին պաշտպանել է PhD-ն: Այնուհետև նա շահել է Shell-ի շրջանավարտների կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել գնալ Քեմբրիջի Սիդնի Սասեքսի քոլեջ, որտեղ և 1955 թվականին պաշտպանել է երկրորդ PhD-ն։[21][23]

Կարիերա և հետազոտություն

ՄակԴիարմիդը մեկ տարի դասախոսել է Շոտլանդիայի Սենտ Էնդրյուսի համալսարանի քիմիայի դպրոցում։ Այնուհետև նա դարձել է Փենսիլվանիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետի դասախոս, որտեղ նա 1964 թվականին դարձավ լրիվ պրոֆեսոր, որտեղ նա աշխատել է 45 տարի:[21] Նրա հետազոտության առաջին քսան տարիները կենտրոնացած էին սիլիցիումի քիմիայի վրա։[24]

Հաղորդող պոլիմերներ

Նրա ամենահայտնի հետազոտությունը հաղորդիչ պոլիմերների՝ էլեկտրական հոսանք հաղորդող պլաստիկ նյութերի հայտնաբերումն ու զարգացումն էր։ Այս հետազոտության մեջ նա համագործակցեց ճապոնացի քիմիկոս Հիդեկի Շիրակավայի և ամերիկացի ֆիզիկոս Ալան Հեգերի հետ և 1977 թվականին նրանք առաջին արդյունքները հրապարակեցին։[25] Այս աշխատանքի համար նրանք արժանացան 2000 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակին։[26][27][28][29]

Նոբելյան մրցանակը շնորհվել է բացահայտման համար, որ պլաստմասսաները որոշակի փոփոխություններից հետո կարող են էլեկտրական հաղորդիչ դառնալ։[30] Նրանց աշխատանքը կարևոր գործնական կիրառություններ է ունեցել։ Հաղորդող պլաստմասսան կարող է օգտագործվել հակաստատիկ նյութերի համար, լուսանկարչական ֆիլմերի և «խելացի» պատուհանների համար, որոնք կարող են բացառել արևի լույսը: Կիսահաղորդիչ պոլիմերները կիրառվել են լուսարձակող դիոդներում, արևային մարտկոցներում և բջջային հեռախոսների էկրաններում: Կանխատեսվում է, որ մոլեկուլային էլեկտրոնիկայի ապագա զարգացումները կտրուկ կբարձրացնեն համակարգիչների արագությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց չափը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alan G. MacDiarmid — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.nobelprize.org/prizes/chemistry/2000/macdiarmid/facts/
  5. Find A Grave — 1996.
  6. The Nobel Prize in Chemistry 2000Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. New Year Honours List 2002Department of the Prime Minister and Cabinet.
  9. https://www.theaic.org/award_winners/chem_pioneer.html
  10. http://newyorkacs.online/nichols_medal/
  11. https://www.artsci.uc.edu/departments/chemistry/alumni-and-community/the-oesper-award-program-and-symposium/previous-recipients-of-the-oesper-award.html
  12. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  13. https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
  14. https://fi.edu/en/awards/laureates/alan-g-macdiarmid
  15. https://www.wgtn.ac.nz/about/our-story/history/honorary-graduates
  16. Notable Names Database — 2002.
  17. Holmes, Andrew (2007). «Obituary: Alan Graham MacDiarmid (1927–2007) Pioneer of conducting polymers, and proud Antipodean». Nature. 446 (7134): 390. doi:10.1038/446390a. PMID 17377574. S2CID 4400048.
  18. «Alan G. MacDiarmid». Memorial Tributes: National Academy of Engineering. 15: 296. 2011.
  19. Center for Oral History. «Alan G. MacDiarmid». Science History Institute.
  20. Mody, Cyrus (19 December 2005). Alan G. MacDiarmid, Transcript of an Interview Conducted by Cyrus Mody at University of Pennsylvania Philadelphia, Pennsylvania on 19 December 2005 (PDF). Philadelphia, PA: Chemical Heritage Foundation.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Alan G. MacDiarmid – Autobiography». Nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 10 July 2007-ին. Վերցված է 3 July 2007-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Alan MacDiarmid – PLASTIC FANTASTIC». NZEdge.com. Արխիվացված է օրիգինալից 1 July 2007-ին. Վերցված է 3 July 2007-ին.
  23. MacDiarmid, Alan Graham (1955). The chemistry of some new derivatives of the silyl radical (PhD thesis). University of Cambridge.
  24. Bellama, J.M.; MacDiarmid, A.G. (1969). «Synthesis and proton nuclear magnetic resonance spectra of silylmethyl halides». Journal of Organometallic Chemistry. 18 (2): 275–284. doi:10.1016/S0022-328X(00)85395-4. S2CID 95219241.
  25. Shirakawa, Hideki; Louis, Edwin J.; MacDiarmid, Alan G.; Chiang, Chwan K.; Heeger, Alan J. (1977). «Synthesis of electrically conducting organic polymers: Halogen derivatives of polyacetylene, (CH) x» (PDF). Journal of the Chemical Society, Chemical Communications (16): 578. doi:10.1039/C39770000578. Արխիվացված օրիգինալից 25 September 2017-ին. Վերցված է 29 April 2018-ին.
  26. "The Long and Winding Road to the Nobel Prize for Alan MacDiarmid". Almanac (University of Pennsylvania newsletter), 47(8), 17 October 2000.
  27. Sandy Smith, "Alan MacDiarmid". The Penn Current, 26 October 2000. Արխիվացված 31 Դեկտեմբեր 2006 Wayback Machine
  28. Joan P. Capuzzi Giresi, "The Boy Chemist at 75." Pennsylvania Gazette, March 2002.
  29. «The Nobel Prize in Chemistry 2000: Alan Heeger, Alan G. MacDiarmid, Hideki Shirakawa».
  30. Cite warning: <ref> tag with name NZ_Herald_10423031 cannot be previewed because it is defined outside the current section or not defined at all.