* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ալան Ռոդենկամ Սիմոնսեն (դան․՝ Allan Rodenkam Simonsen, դեկտեմբերի 15, 1952(1952-12-15)[3][4][5][…], Վայլե, Դանիա), դանիացիֆուտբոլիստ, հարձակվող։ «Ոսկե գնդակ» 1977 թվականի և «Բրոնզե գնդակ» 1983 թվականի դափնեկիր։ Սիմոնսենը շատ յուրահատուկ և անկրկնելի ձեռքբերում ունի՝ նա Եվրոգավաթային մրցաշարերի բոլոր եզրափակիչներում դարձել է գոլի հեղինակ։ Առաջին և դեռ միակ Դանիացի ֆուտբոլիստը, որը ստացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ տիտղոսը՝ Ոսկե գնդակը։ Առաջին ֆուտբոլիստը, որը ընդունվել է դանիական սպորտի փառքի սրահում (1995[6])։ Ինչպես նաև համարվում է դանիական ֆուտբոլի փառքի սրահի անդամ (2008[6])։