Ալբեր Սամբի Լոկոնգա

Ալբեր Սամբի Լոկոնգա
ֆր.՝ Albert Sambi Lokonga
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1999(1999-10-22)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բելգիա
Հասակ 1,83 մետր
Դիրք կիսապաշտպան

Ալբեր-Մբոյո Սամբի Լոկոնգա (ֆր.՝ Albert-Mboyo Sambi Lokonga, հոկտեմբերի 22, 1999(1999-10-22)[1], Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Արսենալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան, որը վարձավճարով խաղացել է իսպանական «Սևիլյայում»:

Ակումբային կարիերա

Լոկոնգան «Անդերլեխտ» ակումբի սան է։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին «Էյպենի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «Էյպենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[3]։

2021 թվականի հուլիսի 19-ին 17,2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ» [4]։ Օգոստոսի 13-ին «Բրենտֆորդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։

2023 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»[6]։ Փետրվարի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7].

2023 թվականի սեպտեմբերի 1-ին վարձավճարով դարձել է «Լուտոն Թաուն» ակումբի խաղացող։

Կարիերա հավաքականում

2021 թվականի սեպտեմբերի 2-ին Էստոնիայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում[8]։

Անձնական կյանք

Ալբերտի ավագ եղբայրը՝ Պոլ-Ժոզե Մպոկուն, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Андерлехт VS. Эйпен 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-12-22. Արխիվացված է օրիգինալից 2017-12-04-ին. Վերցված է 2018-12-07-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Андерлехт VS. Эйпен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020-09-27. Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-05-28-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Arsenal sign Albert Sambi Lokonga from Anderlecht on long-term contract» (անգլերեն). BBC Sport. 2021-07-19. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2021-07-19-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Брентфорд VS. Арсенал Лондон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021-08-13. Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2023-05-28-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Albert Sambi Lokonga joins Palace on loan». Crystal Palace FC. 2023-01-31. Արխիվացված է օրիգինալից 2023-05-01-ին. Վերցված է 2023-01-31-ին.
  7. «Манчестер Юнайтед VS. Кристал Пэлас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-02-04. Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-05-28-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Эстония VS. Бельгия 2:5» (անգլերեն). soccerway.com. 2021-09-02. Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-05-28-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Սամբի Լոկոնգա» հոդվածին։