Ալեն Բերսե
Ալեն Բերսե | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Նյոշատելի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրիբուր, Շվեյցարիա[3] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կայք՝ | berset.ch |
Ալեն Բերսե (ֆր.՝ Alain Berset, ապրիլի 9, 1972[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ և ներքին գործերի նախարար։ 2017 թվականին զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2018 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի նախագահ[4]։
Կարիերա
Բերսեն ուսումնասիրել է քաղաքագիտություն և տնտեսագիտություն Նևշատելի համալսարանում և Համբուրգի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտում։ 2005 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ 1996 թվականին քաղաքագիտության բնագավառում՝ մագիստրոսի աստիճան։ Նա հանդիսանում է մի քանի գրքերի և տնտեսական զարգացման խնդիրներին, միգրացիայի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող ավելի քան 30 հոդվածների հեղինակ։
Բերսեն 2003 թվականից հանդիսանում է նաև է Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ, 2006 թվականից՝ խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության տեղակալ։ 2008-2009 թվականներին Կանտոնների խորհրդի նախագահ։ Նա նաև հանդիսանում է ԵԱՀԿ-ի անսամբլեայի անդամ։
2016 թվականի դեկտեմբերին նա ընտրվել է որպես Շվեյցարիայի փոխնախագահ, 2017 թվականի հունվարի 1-ից անցել է պաշտոնավարման։ Մեկ տարի անց ընտրվել է երկրի նախագահ։ 2018 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է Շվեյցարիայի նախագահ[5]։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1028971370 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Switzerland. Presidents of the Confederation.(անգլ.)
- ↑ «Ален Берсе избран президентом Швейцарии на 2018 год». Известия (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
Նախորդող՝ Քրիստոֆեր Բրենդլի |
Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի նախագահ 2008 — 2009 |
Հաջորդող՝ Էրիկա Ֆորստեր Վանինի |