Ալես

Բնակավայր
Ալես
ֆր.՝ Alès[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես23,16 կմ²
ԲԾՄ134 մետր
Բնակչություն43 892 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ30100[3]
Պաշտոնական կայքales.fr(ֆր.)
Ալես (Ֆրանսիա)##
Ալես (Ֆրանսիա)

Ալես (ֆր.՝ Alès), քաղաք Ֆրանսիայի Ալես շրջանում։

Ալեսը գտնվում է Գարդոն գետի ոլորանում, Սևեններ լեռնաշղթայի ստորին հատվածում, Սևեններ ազգային պարկի ծայրամասում[4]։

Պատմություն

XVI դարում Ալեսը եղել է կարևոր հուգենոտների կենտրոն։ 1629 թվականին ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կողմից քաղաքի զավթումից հետո այդտեղ խաղաղության պայմանագիր է ստորագրվել, որով հաստատվել է Նանտի էդիկտ հրովարտակը[5]։

1694 թվականին քաղաքում հիմնվել է եպիսկոպոսություն, սակայն 1790 թվականին այն վերացվել է։ Այդ ժամանակին է վերաբերում նաև սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի հիմնումը։

1688 թվականին ֆրանսիացի հայտնի ռազմական ինժեներ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան Ալեսում կառուցել է կայազորային բերդ։

Տնտեսություն

XIX դարի կեսերից մինչև XX դարի վերջ Ալեսը եղել է Գար դեպարտամենտի հանքարդյունաբերության կենտրոն։ Այդ ճյուղի զարթոնքը սկսվում է Ալեսի միջով 1840 թվականին Բոքերից մինչև Նիմ երկաթուղային գծի կառուցմամբ։

Այդտեղ է գտնվում հանքարդյունաբերական բարձրագույն դպրոցը։

Տեսարժան վայրեր

Բնակչություն


Քույր-քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես» հոդվածին։