Ալեքսանդր Արխիպենկո
Ալեքսանդր Արխիպենկո ուկրաիներեն՝ Олександр Порфирович Архипенко | |
---|---|
Կեղծանուն | Archipenko, Alexandre, Arkhīpenko, Aleksandr և Arkhypenko, Oleksander Porfyrovych |
Ծնվել է | մայիսի 30, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1964[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Gottlieb Walker Gymnasium? (1902), Կիևի գեղարվեստի ուսումնարան (1905) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, collagist, դիզայներ և գծագրող |
Ոճ | Salon Cubism?, ֆուտուրիզմ[5] և կուբիզմ[5] |
Ժանր | Ֆիգուր[5], նյու[5], նատյուրմորտ[5] և աբստրակցիոնիզմ[5] |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Queen of Sheba? |
Աշակերտներ | Florence Sittenham McCormick? և Q131043081? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Սուպրեմուս և Q12134810? |
Alexander Archipenko Վիքիպահեստում |
Ալեքսանդր Պորֆիրևիչ Արխիպենկո (մայիսի 30, 1887[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1964[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ուկրաինական ծագումով ամերիկացի քանդակագործ և նկարիչ։ Քանդակագործության մեջ կուբիզմի խոշոր ներկայացուցիչներից մեկը։
Կյանք և ստեղծագործություն
Ծնվել է Կիևում։ Հայրը` Պորֆիրի Անտոնովիչ Արխիպենկոն, աշխատել է որպես մեխանիկ Կիևի համալսարանում։ Երկու տարի սովորելով Վալկերի ռեալական դպրոցում` Ալեքսանդրը 1902 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի ուսումնարան, որտեղից 1905 թվականի նոյեմբերին հեռացվել է 1905-1907 թվականների հեղափոխության սկզբում կազմակերպված ուսանողական դասադուլին մասնակցելու պատճառով։ 1906 թվականին Ալեքսանդր Բոգոմազովի հետ կազմակերպել է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը Կիևում։
Հենց այդ տարի նա տեղղղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է կրթությունը Մոսկվայի գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ուսումնարանում։ 1908 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1908-1914 թվականներին ապրել է «Փեթակ» նկարիչների բազմազգ գաղութում, 1910 թվականին Ա. Էկստերի, Մալևիչի, Պիկասոյի, Բրակի, Դերենի և ուրիշների հետ ցուցադրվել է Անկախների սալոնում։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Հագենում (Գերմանիա), 1912 թվականին։ 1921 թվականին բացում է իր դպրոց-ստուդիան Բեռլինում։ Արխիպենկոյի աշխատանքները մոտ են կուբիզմին. այն, ինչ նրանից առաջ կուբիստ-նկարիչները փորձարկել են գեղանկարչության մեջ, նա տեղափոխել է քանդակագործություն[6]։ Քանդակագործության մեջ ակտիվորեն օգտագործել է, այսպես կոչված, «նեգատիվ տարածությունը»։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ` 1929 թվականին ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ 1934 թվականին ձևավորել է Ուկրաինայի տաղավարը Չիկագոյի ցուցահանդեսում։ 1937 թվականից դասավանդել է Նոր Բաուհաուզում։ Թաղված է Վուդլոնի գերեզմանոցում։
Ճանաչում
Արխիպենկոյի անհատական ցուցադրություններից մեկը անց է կացվել 1922 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Այսօր Արխիպենկոյի ստեղծագործությունները ցուցադրվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի մի շարք թանգարաններում։ Նրա 12 աշխատանքներ պահվում են պետական էրմիտաժում[7]։ 2016 թվականին Կիևում Արխիպենկոյի անունով փողոց է անվանակոչվել։
Պատկերասրահ
-
Մազերը սանրող կինը, 1914, բրոնզ, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ
-
Բակամուտքի քանդակներ, 1950, ներկված մետաղ, Միսուրիի համալսարան Կանզաս Սիթիում
-
Սողոմոն արքան Փենսիլվանիայի համալսարանի կամպուսում
-
Արխիպենկոյի շիրմաաքարը Վուդլոն գերեզմանոցում Բրոնքս (Նյու Յորք)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alexander Archipenko (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aleksandr Archipenko — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 RKDartists (նիդերլ.)
- ↑ Britannica(չաշխատող հղում)
- ↑ The State Hermitage Museum: Quick Search(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
- Ալեքսանդր Արխիպենկո. կյանքը և ստեղծագործությունը Արխիվացված 2008-02-03 Wayback Machine
- Արխիպենկո հիմնադրամի կայքը
- Աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- Український тиждень. № 22(83) за 5 червня 2009. «Простір навиворіт». Автор Липа Катерина
- Александра Кайзер «Творчество духа. Феномен Александра Архипенко». Журнал «Третьяковская галерея», #4 2013 (41)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արխիպենկո» հոդվածին։ |
|