«Նեմանի» սան է, 2010 թվականից սկսել է ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 2010 թվականի հուլիսի 17-ին աչքի է ընկել դուբլով Բելառուսի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Գոմելժելդորտրանս» ակումբի դեմ խաղում[3]։
2013 թվականի սկզբին դարձել է Սվետլոգորսկի «Բավարիա» ակումբի խաղացաղ և տեղ զբաղեցրել հիմնական կազմում։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «Գորոդեա»[4], որի կազմում սովորաբար դուրս է եկել փոխարինման։
2015 թվականի հունվարին վերադարձել է վարձակալությունից «Նեման» ֆուտբոլային ակումբ[5]։ Գրոդնոյի ակումբի կազմում սկսել է պատրաստվել մրցաշրջանին, իսկ 2015 թվականի մարտին նոր պայմանագիր է ստորագրել «Նեմանի» հետ[6]։ Մրցաշրջանի մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ խաղադաշտ վերադառնալուց հետո մայիսի 30-ին Միկաշևիչիի «Գրանիտ» ակումբի դեմ տեղի ունեցած առաջին իսկ խաղում աչքի է ընկել գոլով, որն օգնել է «Նեմանին» տանել իր առաջին հաղթանակը առաջնությունում, որն ավարտվել է 2:0 հաշվով հոգուտ «Նեմանի»։ 2015 թվականի օգոստոսին երկու կողմերի համաձայնությամբ Ալեքսանդր Եդեշկոն լքել է Գրոդնոյի ակումբը[7]։