Ալեքսանդր Թանսման
Ալեքսանդր Թանսման ֆր.՝ Alexandre Tansman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1986[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5][4] |
Գերեզման | Cimetière Sud de Saint-Mandé |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Վարշավայի համալսարան և Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Union of Polish Composers? |
Կայք | tansman.lodz.pl |
![]() |
Ալեքսանդր Թանսման (լեհ.՝ Aleksander Tansman, հունիսի 12, 1897[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 15, 1986[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5][4]), լեհ և ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար վիրտուոզ, մանկավարժ[6]։
Կենսագրություն
Թանսմանը ծնվել և մեծացել է Լեհաստանի Լոձ քաղաքում այն ժամանակաշրջանում, երբ Լեհաստանը որպես անկախ պետություն գոյություն չուներ, իսկ Լոձը ցարական Ռուսաստանի մի մասն էր։ Նրա ծնողները եղել են հրեա։ Հայրը՝ Մոշեն, Տանցմանը (1868-1908) մահացել է, երբ Ալեքսանդրը եղել է 10 տարեկան, մայրը՝ Հաննան (ծնվ. Գուրվիչ, 1872-1935) միայնակ է մեծացրել նրան և իր ավագ քրոջը՝ Թերեզային[7][8]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Plaque_Aleksander_Tansman%2C_%C5%81%C3%B3d%C5%BA_18_Pr%C3%B3chnika_Street.jpg/242px-Plaque_Aleksander_Tansman%2C_%C5%81%C3%B3d%C5%BA_18_Pr%C3%B3chnika_Street.jpg)
։
Սովորել է Լոձի կոնսերվատորիայում, նվագել քաղաքային սիմֆոնիկ նվագախմբում։ Այնուհետև սովորել է Վարշավայում, երաժշտության դասերին զուգահեռ սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրա կոմպոզիցիայի ուսուցիչը եղել է Հենրիխ Մելցերը։ 1920 թվականից ապրել է Փարիզում, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1941-1946 թվականներին, որոնք անցկացրել է ԱՄՆ-ում։ 1940 թվականին Փարիզի օկուպացիայից հետո նա ընտանիքի հետ փախել է Նիցցա, որտեղ ապրել է թաքնված՝ մինչև հաջորդ տարի ամերիկյան վիզա ստանալը։ Նա փախել է Եվրոպայից, քանի որ նրա հրեական ծագումը վտանգի տակ է դրված եղել Հիտլերի իշխանության գալու հետ կապված։ Ամերիկայում ուսանելու ժամանակ Թանսմանը շատ է հյուրախաղերով հանդես եկել որպես դաշնակահար և դիրիժոր, բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ է գրել՝ երեք սիմֆոնիա, երկու քառյակ, դաշնամուրի ստեղծագործություններ։ ԱՄՆ֊ում նա գրել է մի քանի պարտիտուր հոլիվուդյան ֆիլմերի համար։ 1946 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Օսկար» մրցանակիի՝ լավագույն երաժշտության համար։ 1948 թվականին Թանսմանը հրատարակել է իր գիրքը Իգոր Ստրավինսկու մասին, որը երկու կոմպոզիտորների միջև բարեկամության արդյունք է դարձել Միացյալ Նահանգներում աքսորի տարիներին[9]։
Նա ընկերացել է Մորիս Ռավելի, Սերգեյ Պրոկոֆևի, Անդրես Սեգովիայի, իսկ ավելի ուշ՝ Իգոր Ստրավինսկոււ հետ։ 1946 թվականին Թանսմանը վերադարձել է Փարիզ, և նրա երաժշտական կարիերան կրկին սկսվել է ամբողջ Եվրոպայում։ Հանդես է եկել որպես վիրտուոզ դաշնակահար և դիրիժոր, լայնորեն և հաջողությամբ համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նրա ստեղծագործությունները, որոնց ելույթների քանակը երբեմն գերազանցում էր տարեկան 500-ը, կատարել են լավագույն նվագախմբերն ու դիրիժորները։ Որպես բալետի կոմպոզիտոր, տասնամյակներ շարունակ Թանսմանը համագործակցել է նշանավոր պարուսույցների հետ։
Առաջին կինը 1924 թվականից եղել է ռումինացի պարուհի Աննա Էլեոնորա Բրոչիներնը (1904-1986 թթ.), Երկրորդ կինը՝ 1937 թվականից՝ ֆրանսիացի դաշնակահարուհի Կոլետ Կրասը։
Աշխատություններ
Ստեղծագործություններ նվագախմբի համար
- I Symfonia (1917)
- II Symfonia (1926)
- III Symfonia Symfonie concertante (1931)
- IV Symfonia (1939)
- V Symfonia (1942)
- VI Symfonia In memoriam (1943)
- VII Symfonia Liryczna(1944)
- VIII Symfonia Muzyka na orkiestrę (1948)
- IX Symfonia (1957)
- Rapsodie polonaise (1941)
- Muzyka na smyczki (1947)
- Capriccio (1953)
- Koncert na orkiestrę (1955)
- Symfonia kameralna (1960)
- Six movements (1961)
- Diptyque (1969)
- Quatre mouvements (1969)
- Hommage à (1969)
- Stèle. In memoriam (1972)
Օպերա
- La Nuit Kurde (1925)
- Le Serment (Przysięga) (1955)
- Սաբաթայ Զևի/ Sabbataї Zèvi (1958)
- ՍոխակըԲոբոլի այգիներում/ Le Rossignol de Boboli (1965)
Բալետ
- Sextuor (1922)
- Lumières (1926)
- La grande ville (1932)
- Bric-à-Brac (1933)
- Mexico Américain (1945)
- Le roi qui jouait le fou (1947)
- Trois de Nuit (1949)
Գրականություն
- Schwerke I. Alexandre Tansman, compositeur polonais. Paris, 1931 (на англ. яз — New York, 1931)
- Alexandre Tansman (1897—1986). Catalogue de l’oeuvre/ G. Hugon, ed. Paris, 1995
- Granat-Janki A. Forma w twórczości instrumentalnej Aleksandra Tansmana. Wrocław, 1995
- Wendland A. Gitara w twórczości Aleksandra Tansmana. Łódź, 1996
- Cegiełła J. Dziecko szczęścia. Aleksander Tansman i jego czasy. T. 1-2. Łódź, 1996
- Aleksander Tansman 1897—1986. Materiały z ogólnopolskiej sesji naukowej. Łódź, 1997
- Otero C. Alexandre Tansman։ su vida y obra para la guitarra. Lomas de Bezares, 1997
- Hommage au compositeur Alexandre Tansman։ (1897—1986)/ Pierre Guillot, ed. Paris, 2000
- Pons L., Joubert J.A., Bril F.-Y. Alexandre Tansman ou l’expression et l'équilibre. Montrem, 2005
- Une voie lyrique dans un siècle bouleversé/ Mireille Tansman-Zanuttini, Gérald Hugon, eds. Paris, 2006
- Wendland W., W 89 lat dookoła świata. Aleksander Tansman u źródeł kultury i tożsamości. Łódź, 2013.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.classicalarchives.com/composer/3441.html
- ↑ Guillot, Pierre (2000). Hommage au compositeur Alexandre Tansman (1897-1986). Paris: Presses de l'Universite de Paris-Sorbonne. ISBN 2-84050-175-9. ISSN 1275-2622.
- ↑ Jewish Records Indexing
- ↑ «Chana Tancman (регистрационная карточка)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Tansman, Alexandre (1948). Igor Stravinsky. Igor Stravinsky (first publication ed.). Amiot Dumont, Paris.
Արտաքին հղումներ
- Автобиография композитора(անգլ.)
- Официальный сайт(ֆր.)
- Официальный сайт(լեհ.),(անգլ.)
- Alexandre Tansman. Biographie(ֆր.),(անգլ.)
- Статья на сайте Culture.pl Արխիվացված 2012-11-16 Wayback Machine(լեհ.)
- На сайте IMDB
- Tansman Philharmonic
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թանսման» հոդվածին։ |
|