Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (Յալթա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2011 |
Երկիր | ![]() ![]() |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/%D0%AF%D0%BB%D1%82%D0%B0-%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80_%D0%A5%D0%B0%D0%BD%D0%B6%D0%BE%D0%BD%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE.jpg/220px-%D0%AF%D0%BB%D1%82%D0%B0-%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80_%D0%A5%D0%B0%D0%BD%D0%B6%D0%BE%D0%BD%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE.jpg)
Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Ханжонкову), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս կինեմատոգրաֆիստ, ռուսական կինոարդյունաբերության և Յալթայի կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր Ալեքսանդր Ալեքսեևիչ Խանժոնկովին։ Բացվել է 2011 թվականին։
Պատմություն
2011 թվականի օգոստոսի 26-ին Յալթայում «Միասին» XII միջազգային հեռուստակինոֆորումի շրջանակներում բացվեց ռուսաստանյան կինոարդյունաբերության և Յալթայի կինոստուդիայի հիմնադիր Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանը։ Այն Յալթայի նախկին կինոստուդիայի վարչական շենքից հարյուր մետր հեռավորության վրա է, Բոտկինի և Պուշկինի փողոցների խաչմերուկում[1]։
Խանժոնկովի բրոնզե հուշարձանը քանդակագործներ Գենադի և Ֆեոդոր Պարշինովները պատրաստել են «Միասին» XII միջազգային հեռուստակինոֆորումի կազմակերպիչների հաշվին։ Սկզբում հուշարձանը նախատեսվում էր տեղադրել կինոստուդիայի մոտ, սակայն Սևաստոպոլի փողոց, 4 հասցեով գործող կինոթատրոնի գույքի սեփականատերերը մերժեցին տեղական իշխանություններին[1]։
Կար աշխատանքային երեք նախագիծ։ Մեկը քանդակագործական հորինվածք էր, որը պատկերում էր երկու անձի` Խանժոնկովին և դերասանուհի Վերա Խոլոդնայային, որին ռեժիսորը փառավորել էր իր ֆիլմերում։ Սակայն ֆինանսավորման խնդիրներից ելնելով, որոշվեցին պատրաստել մեկ անձի պատկերող քանդակ[1]։
Նկարագրություն
Խանժոնկովը պատկերված է քառասուն տարեկան հասակում, ուժերի ծաղկման շրջանում, հենց այն ժամանակահատվածում, երբ նա ոգևեշնչված էր կինոյի գաղափարով։ Ռեժիսորը նստած է աթոռին, նրա հագին ծածանվող վերնաշապիկ է, ձեռքին կինոժապավեն է, աջ ձեռքի տակ` կինոխցիկ։ Նա ներկայացվել է որպես նկարիչ-կինեմատոգրաֆիստ. հենց այն դերում, որով նա մտել է կինոյի պատմության մեջ[1]։
Բացման արարողություն
Հուշարձանը հավաքվածներին ներկայացնելու և խորհրդանշական ժապավենները կտրելու իրավունքը տրվել է թատրոնի ու կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովին և թատրոնի ու կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Նիկոնենկոյին։ Արարողությանը ներկա էին նաև Նիկոլայ Դրոզդովը, Ալեքսանդր Պրոշկինը, Վլադիմիր Խոտինենկոն, Ալեքսեյ Նիլովը, Սվետլանա Լեոնտևան թոռան հետ։ Ներկա էին նաև պաշտոնատար անձինք[1]։