Ալեքսանդր Խիժնյակ

Ալեքսանդր Խիժնյակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Олександр Олександрович Хижняк
Մասնագիտացումբռնցքամարտիկ
Երկիր Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 3, 1995(1995-08-03) (29 տարեկան)
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինա
Հասակ՝181 սանտիմետր

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Խիժնյակ (ուկրաիներեն՝ Олександр Олександрович Хижняк, օգոստոսի 3, 1995(1995-08-03), Պոլտավա, Ուկրաինա), ուկրաինացի սիրողական բռնցքամարտիկ, որ հանդես է գալիս միջին և կիսածանր քաշային կարգերում։ 2024 թվականի օլիմպիական չեմպիոն[1], 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2], աշխարհի չեմպիոն (2017), Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն (2019, 2023), Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր (2015), Եվրոպայի չեմպիոն (2017), միջազգային և ազգային սիրողական առաջնությունների բազմակի հաղթող։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ:

Սիրողական կարիերա

2014-2015 թվականներին հանդես է եկել WSB կիսապրոֆեսիոնալ լիգայում «Ուկրաինական ատամաններ» թիմի կազմում։

2015 թվականի հունիսին դարձել է Բաքվի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր[3]։

2017 թվականի հունիսին Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն[4]։ Իսկ 2017 թվականի սեպտեմբերին Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, ինչպես նաև այնտեղ հայտարարվել է առաջնության լավագույն բռնցքամարտիկ[5]։ Ճանաչվել է Ուկրաինայի 2017 թվականի լավագույն մարզիկ[6]։

2019, 2020, 2021[7][8], 2022[9][10] թվականներին դարձել է մինչև 75 կգ քաշային կարգի քառակի չեմպիոն «Ստրանջա» միջազգային հեղինակավոր մրցաշարում, որը տեղի է ունեցել Սոֆիայում (Բուլղարիա):

2019 թվականի հունիսին դարձել Է Մինսկի Եվրոպական խաղերի չեմպիոն։

Խիժնյակը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալով

2021 թվականի հունիսի սկզբին Փարիզում (Ֆրանսիա) դարձել է Եվրոպական օլիմպիական որակավորման մրցաշարի հաղթող՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով ռուս Գլեբ Բակշիին և անցել Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլ[11]։ 2021 թվականի օգոստոսին դարձել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ եզրափակչում նոկաուտով պարտվելով բրազիլացի Էբերտ Կոնսեյսանին (մենամարտի ընթացքում նրանից առաջ լինելով միավորներով)[12]։

2023 թվականի Եվրոպական խաղերում դարձել է չեմպիոն և որակավորվել 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ 2024 թվականի օգոստոսի 8-ին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ղազախ Նուրբեկ Օրալբային։

Պարգևներ

  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (2023 թվականի օգոստոսի 23) – ուկրաինական պետականության ամրապնդման գործում նշանակալի ծառայությունների, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնվիրության, հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում ծանրակշիռ անձնական ներդրման, մեր պետության ազգային շահերի պաշտպանության, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարման համար[13]
  • «Մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (2021 թվականի օգոստոսի 16) – Տոկիո քաղաքում (Ճապոնիա) կայացած ХХХІІ Ամառային օլիմպիական խաղերում բարձր մարզական արդյունքների հասնելու, ցուցաբերած անձնվիրության և հաղթելու կամքի համար[14]
  • «Մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2019 թվականի հուլիսի 15) – Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած II Եվրոպական խաղերում մարզական բարձր արդյունքների հասնելու, ցուցաբերած անձնվիրության և հաղթելու կամքի համար[15]
  • «Մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2017 թվականի օգոստոսի 24) – Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի, աշխատանքային ծանրակշիռ նվաճումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[16]։

Ծանոթագրություններ

  1. «Ukraine's Oleksandr Khyzhniak wins boxing gold at Paris Olympics». ESPN. Paris. Associated Press. 7 August 2024. Վերցված է 8 August 2024-ին.
  2. «Ukrainian boxer Oleksandr Khyzhniak secures at least silver at 2024 Olympics». Ukrainska Pravda. 4 August 2024. Վերցված է 8 August 2024-ին.
  3. «Олександр Хижняк виграв "бронзу" Європейських ігор» (ուկրաիներեն). ukr.segodnya.ua. Արխիվացված օրիգինալից 2017-09-03-ին. Վերցված է 2017-09-04-ին.
  4. «Чемпіонат Європи з боксу: Олександр Хижняк виграв для України друге «золото»» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2017-09-03-ին. Վերցված է 2017-09-04-ին.
  5. «Хижняк — лучший боксер ЧМ-2017 // В. Казимиров, СЭ в Украине, 05.09.17». Արխիվացված է օրիգինալից 2017-09-11-ին. Վերցված է 2017-09-10-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Церемонія «Герої спортивного року»(ուկր.)». Արխիվացված օրիգինալից 2018-04-05-ին. Վերցված է 2018-04-09-ին.
  7. «Россиянин Сосулин на финал не вышел. Хижняк выиграл турнир Странджа» (ռուսերեն). Sport.ua. 2021-02-27. Արխիվացված օրիգինալից 2021-06-07-ին. Վերցված է 2021-02-28-ին.
  8. «Странджа-2021: все победители и призёры турнира в Болгарии» (ռուսերեն). vRINGe.com. 2021-02-28. Արխիվացված օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2021-02-28-ին.
  9. «Павел Сосулин — серебряный призёр «Кубка Странджа» 2022» (ռուսերեն). SpbBoxing.ru. 2022-02-27. Արխիվացված օրիգինալից 2022-03-02-ին. Վերցված է 2022-03-01-ին. {cite web}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  10. «Очень важная победа над оккупантом: украинец Хижняк избил россиянина» (ռուսերեն). Segodnya.UA. 2022-03-01. Արխիվացված օրիգինալից 2022-03-01-ին. Վերցված է 2022-03-02-ին.
  11. «Бокс. Отбор на ОИ-2021 в Париже: результаты всех финалов 8 июня» (ռուսերեն). vRINGe.com. 2021-06-08. Արխիվացված օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  12. «Украинский боксёр Хижняк стал серебряным медалистом Олимпиады, проиграв нокаутом в финале» (ռուսերեն). Сайт «Чемпионат». 2021-08-07. Արխիվացված օրիգինալից 2022-03-02-ին. Վերցված է 2022-03-02-ին.
  13. «Указ Президента Украины от 23 августа 2023 года № 502 «О награждении государственными наградами Украины по случаю Дня Независимости Украины»». Արխիվացված օրիգինալից 2023-10-12-ին. Վերցված է 2023-08-29-ին.
  14. «Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»». Արխիվացված օրիգինալից 2021-08-17-ին. Վերցված է 2021-08-17-ին.
  15. «Указ Президента України від 15 липня 2019 року № 522/2019 «Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України на II Європейських іграх»». Արխիվացված օրիգինալից 2021-02-09-ին. Վերցված է 2021-07-24-ին.
  16. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 251/2017 від 24 серпня 2017 року «Про відзначення державними нагородами України з нагоди Дня незалежності України»». Արխիվացված օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2021-07-24-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խիժնյակ» հոդվածին։