Ալեքսանդր Կովինկա
Ալեքսանդր Կովինկա ուկրաիներեն՝ Олександр Іванович Ковінька | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1900 |
Ծննդավայր | Ploske, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 25, 1985 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պոլտավա |
Մասնագիտություն | գրող և երգիծաբան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պոլտավայի ազգային մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | Borotbists? |
Պարգևներ |
Ալեքսանդր Կովինկա (ուկրաիներեն՝ Ковінька Олександр Іванович, հունվարի 13, 1900, Ploske, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1985, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, երգիծաբան, հրապարակախոս։
Կենսագրություն
Ալեքսանդր Կովինկան ծնվել է 1900 թվականին Պոլտավայի մարզի Ռեշետիլովկայի շրջանի Պլոսկոյե գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է զեմստվոյական տարրական ուսումնարանը և 12 տարեկան հասակից կատարել է վարձու աշխատանքներ։ Հեռակա կարգով ավարտել է Պոլտավայի ժողովրդական կրթության ինստիտուտը։ 1928 թվականին աշխատանքի է անցել «Բոլշևիկ Պոլտավշչինի» թերթում։ Առաջին հումորիստական ստեղծագործությունները լույս են տեսել «Սելյանսկայա Պրավդա» հանրապետական թերթում 1925 թվականին, այնուհետև պարբերաբար տպագրվել է տարբեր ամսագրերում։ Հումորեսկների առաջին գիրքը լույս է տեսել 1929 թվականին։ Հեղինակ է հումորիստական և երգիծական պատմվածքների, նովելների[1]։
Ստեղծագործություններ
- «Ներվերի հետ մի խաղացեք», 1958 թ.
- «Կատուներ և կատվի պոչեր», 1964 թ.
- «Հատընտիր՝ երկու հատորով»
- «Ինչպես են ինձ սովորեցրել»
- «Ինչպես են ինձ բուժել»
Պարգևներ, մրցանակներ
- Օստապ Վիշնյայի անվան գրական մրցանակ, 1984 թ.
- «Պատվո նշան» շքանշան, 1970 թ.
Հիշատակ
1992 թվականին այն տան պատին, որտեղ վերջին տարիներին ապրել է Ալեքսանդր Կովինկան, փակցվել է հուշատախտակ։
Ծանոթագրություններ
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
|