Ալեքսանդրա Փոփ

Ալեքսանդրա Փոփ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1991(1991-04-06)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ալեքսանդրա Փոփ (գերմ.՝ Alexandra Popp, ապրիլի 6, 1991(1991-04-06)[1][2], Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), հարձակվողի դիրքում հանդես եկող գերմանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի խաղացող, Գերմանիայի հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա

Ալեքսանդրա Պոպը ազգային հավաքականի մարզաշապիկով (2019)

Ալեքսանդրա Փոփն իր կարիերան սկսել է «Շվարց-Վայս» ֆուտբոլային ակումբում Սիլշեդեից, որից հետո տեղափոխվել է «Ռեկլինգհաուզեն» թիմ։ 2008 թվականին պայմանագիր է կնքել Առաջին Բունդեսլիգայի «Դույսբուրգ 2001» ակումբի հետ։ «Դույսբուրգ»-ի կազմում Ալեքսանդրա Փոփը դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (2008/09), Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (2009/10), Գերմանիայի գավաթի կրկնակի հաղթող (2008/09, 2009/10): Միևնույն ժամանակ նա պարգևատրվել է Ֆրից Վալտերի արծաթե մեդալով[3]։ 2012 թվականից խաղում է «Վոլֆսբուրգում»։

Կարիերա հավաքականում

2006 թվականից Ալեքսանդրա Փոփը հանդես է եկել Գերմանիայի տարբեր պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2010 թվականի փետրվարի 17-ին Փոփն իր դեբյուտը նշեց հիմնական ազգային հավաքականի կազմում ԿԺԴՀ-ի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփեց 2010 թվականի փետրվարի 26-ին Ֆինլանդիայի հավաքականի դարպասներին[4]։

Աշխարհի 2019 թվականի առաջնությունում, որը հունիսին անցկացվեց Ֆրանսիայում, Ալեքսանդրան խփեց իր թիմի չորս գոլերից մեկը խմբային փուլի երրորդ խաղում Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ՝ Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով։ Նիգերիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակչում Փոփը կրկին գոլի հեղինակ դարձավ, իսկ նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ձեռքբերումներ

Ալեքսանդրա Փոփ՝ 2013 թվականին DFB գավաթի հաղթանակից հետո

Ակումբային

«Դույսբուրգ 2001»

  • ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ հաղթող (1) 2008/09
  • Գերմանիայի առաջնություն՝ արծաթե մեդալակիր (1) 2009/10
  • Գերմանիայի գավաթ՝ հաղթող (2) 2008/09, 2009/10

«Վոլֆսբուրգ»

  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա՝ հաղթող (2) 2012/13, 2013/14
  • Գերմանիայի առաջնություն՝ չեմպիոն (5) 2012/13, 2013/14, 2016/17, 2017/18, 2018/19
  • Գերմանիայի գավաթ՝ հաղթող (6) 2012/13, 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18, 2018/19

Հավաքականում

  • Ամառային օլիմպիական խաղերի հաղթող (1)՝ 2016
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2022
  • Ալգարվեի գավաթ՝ հաղթող (2)՝ 2012, 2014
  • Աշխարհի առաջնություն (մինչև 20 տարեկան)՝ հաղթող (1) 2010
  • Աշխարհի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ բրոնզե մեդալակիր (1) 2008
  • Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ հաղթող (1) 2008

Անհատական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio database (գերմ.)
  3. «Hegering und Popp ausgezeichnet» (գերմաներեն)։ RP Online։ 7 August 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 23 June 2011 
  4. «SPIELERPROFIL: ALEXANDRA POPP»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին։ Վերցված է 2014-09-01 
  5. «Hegering und Popp ausgezeichnet» (գերմաներեն)։ RP Online։ 7 August 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 23 June 2011 
  6. «Ministerpräsidentin Hannelore Kraft verleiht den Verdienstorden des Landes Nordrhein-Westfalen an 22 Bürgerinnen und Bürger»։ nrw.de (գերմաներեն)։ 2011-11-07։ Վերցված է 2014-06-14  «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-07-ին։ Վերցված է 2022-08-10 
  7. «Popp and Kulig in dreamland»։ FIFA.com։ 1 August 2010։ Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին։ Վերցված է 18 June 2011 
  8. «Popp and Kulig in dreamland»։ FIFA.com։ 1 August 2010։ Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին։ Վերցված է 18 June 2011 
  9. «Fußballerin des Jahres 2014: Das Ergebnis» (գերմաներեն)։ kicker.de։ 10 August 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 10 August 2014 
  10. «Beth Mead finishes as UEFA Women's EURO 2022 Top Scorer»։ UEFA.com։ Union of European Football Associations։ 31 July 2022։ Վերցված է 31 July 2022