Ալեքսանդր Լյուդվիգ (անգլ.՝ Alexander Ludwig, մայիսի 7, 1992(1992-05-07), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է դարձել շնորհիվ Ուիլ Սթանտոնի դերի` «Մթության արևածագը» (2007) ֆանտաստիկ ֆիլմից։ Ծնվել է 1992 թվականի մայիսի 7-ին` Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա պրովինցիայում։ Նրա հայրը` Գարոլդ Լյուդվիգը, բիզնեսմեն է եղել, իսկ մայրը` Շարլին Լյուդվիգը` աշխատել է որպես մենեջեր։ Ալեքսանդրը կրտսեր քույր է ունեցել` Սոֆիան, և երկվորյակ քույր ու եղբայր` Նատալին ու Նիկոլասը։
Կենսագրություն
Ալեքսանդրը իր գործունեությունը սկսել է 9 տարեկան հասակից, մասնակցել է «Հարի Փոթեր» խաղալիքների առևտրական նախագծին. մասնակցություն, որը հետագայում նրան հնարավորություն տվեց գրանցվել գործակալությունում և ստանալ առևտրային աշխատանք։ Հետո նա սկսում է նկարահանվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օդային արքան. Չեմպիոնների լիգա» (2001), «Ծայրահեղ առաջնորդարան» (2003), «Եվան ու հրե ձին» (2005)։ Հնչյունավորել է «Չար կնքամայրը» (2005) ֆիլմի դերերից մեկը։ 2007 թվականին՝ Լյուդվիգը դժվար հարցազրույցից հետո, ստանում է իր առաջին գլխավոր դերերց մեկը «Մթության արևածագը» ֆիլմում։
Հաջորդ գլխավոր դերը` Սեթը, Ալեքսանդրը խաղացել է եղբոր ու քրոջ մասին պատմող «Վհուկ սարը» ֆիլմում։ Ֆիլմի եկամուտը կազմել է $106 մլն։ Բացի կինոնկարահանումներից Ալեքսանդրը աշխատել է հեռուստատեսությունում։ Նա հեռուստատեսության համար նկարահանված այնպիսի ֆիլմերում է նկարահանվել, որոնցից են «Ինչն է կոչվում սպանություն» և «Մահացու գոտի» ֆիլմերը։ Նաև մասնակցել է «Քաղցած խաղեր» ֆիլմի Պիտ Մելարկի դերի հարցազրույցին։ Դերը արդյունքում ստացավ Ջոշ Հաթչերսոնը, իսկ Ալեքսանդրը ստացավ Կատոնի դերը։ Ֆիլմը հրապարակվել է 2012 թվականի մարտի 22-ին։ 2012 թվականին նա սկսում է ձայնագրել իր առաջին երաժշտական ալբոմը։ Նրա «Live it up» երգը աշնանաը վաճառվել է iTunes-ում։
Ֆիլմագրություն
Տարի
|
Հայերեն անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2001
|
Օդային արքան. Ճեմպիոնների լիգա
|
Air Bud: World Pup
|
վերնագրերում նշված չէ
|
2003
|
Ծայրահեղ առաջնորդարան
|
MXP: Most Xtreme Primate
|
2005
|
Եվան ու հրե ձին
|
Eve and the Fire Horse
|
Քեվին
|
2005
|
Չար կնքամայրը
|
Scary Godmother: The Revenge of Jimmy
|
Ջիմմի
|
2006
|
Փոքրիկ բիզնես` «սպանություն» անունով (TV)
|
A Little Thing Called Murder
|
Քենի
|
2007
|
Դատարան
|
The Sandlot 3
|
E.J.
|
2007
|
Արևածագի մթությունը
|
The Seeker: The Dark Is Rising
|
Ուիլ Սթանտոն
|
2009
|
Վհուկի լեռը
|
Race to Witch Mountain
|
Սեթ
|
2012
|
Քաղցած խաղեր
|
The Hunger Games
|
Կատոն
|
2013
|
Համադասարանցիները 2
|
Grown Ups 2
|
Բրեդեն
|
2013
|
Վերապրողը
|
Lone Survivor
|
Շեյն Պետոն
|
2014
|
Խաղ բարձրության վրա
|
When the Game Stands Tall
|
Քրիս Ռայան
|
2014
|
Վիկինգները
|
Vikings (TV series)
|
Բյորն Լոդբրոկ (Ռագնար Լոդբրոկի որդին),
|
2015
|
Վերջին աղջիկը
|
Final Girl
|
Ջեյմսոն
|
2015
|
Վերջին աղջիկները
|
The Final Girls
|
Քրիս
|
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|