Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 14, 1971[1][2] (80 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] և ՀԱՊՀ |
Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա[1] և analytical mechanics? |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1917)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1][2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Ալեքսանդր Արշակի Հակոբյան (դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 14, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մեխանիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)[3]։
Կենսագրություն
Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1917)։ 1920-1930 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1928-1929 թվականներին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տեսական մեխանիկայի (1930-1939), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-1954), գլխավորել ֆիզիկայի (1954-1957) ամբիոնները։
Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմիական ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հակոբյանը ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը։
Երկեր
- Ֆիզիկա։ Դասախոսություններ կարդացված Երևանի ժող. համալսարանում 1922 թվականին, Եևան, Պետհրատ, 1922։
- Կլասիկ թերմոդինամիկը և քիմիական կոնստանտը։ Երևան, Ա. հ., 1925։
- Տեսական մեխանիկա։ Երևան, Հայպետհրատ, 1941։
- Տեսական մեխանիկա, մաս 1-2, Երևան, 1941-1964։
- Թերմոդինամիկա, Երևան, 1952։
- Химическая термодинамика։ Учебное пособие / А. А. Акопян, Москва, Высшая школа, 1963[4].
Մամուլ
- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր_Հակոբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 70)։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |