Ալլա Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալլա Եգորի Անդրեասյան (դեկտեմբերի 31, 1917(1917-12-31), Տաշքենդ, Թուրքեստան, ՌԽՖՍՀ - դեկտեմբերի 11, 2003(2003-12-11), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն
1950 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1937-1947 թվականներին եղել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, որտեղ աչքի է ընկել իր խաղի հմայքով, մոտեցման ճշմարտությամբ, ստեղծագործական բարձր տեխնիկայով, հնչեղ ձայնով ու կատարողական բարձր կուլտուրայով։ 1947 թվականից խաղացել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն[1][2]։
Դերերգեր
Դերեր
- Կատարինե՝ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»
- Նատաշա՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Թեոդորա՝ «Կրկեսի իշխանուհին»
- Իրինա՝ «Ծաղրածուի որդին»
- Սաֆֆի՝ «Գնչուների բարոնը»
- Ֆլորենա՝ «Պարերի ուսուցիչը»
- Երանյակ՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Շողիկ՝ «Աղբյուրի մոտ»
- Մակակոյով՝ «Վարինկի վեչեր»
Ծանոթագրություններ
- ↑ «Ալլա Անդրեասյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.