Ալումիերե (իտալ.՝ Allumiere), քաղաք Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Հռոմ գավառում[1]։ Բնակչությունը 2008 թ. տվյալներով 4247 է։
Քաղաքի հովանավորն է համարվում Սանտա Մարիա դել Գրացիեն։ Քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 8-ին։
Պատմություն
Չնայած քաղաքի տարածքում մարդու գոյության հետքերը վերաբերում են դեռ նեոլիթի շրջանին, ներկայիս Ալումիերեի պատմությունը համեմատաբար նոր է։ Այն հիմնադրվել է 15-րդ դարում մոտակայքում գտնվող ալունիտի հանքավայրերի աշխատողների համար։ Հանքը շահագործվել է մինչև 1941 թվականը։