Ալչիդե դե Գասպերի
Ալչիդե դե Գասպերի իտալ.՝ Alcide De Gasperi | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Giovanni Prati - Trento? և Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լեզվաբան, լրագրող և դիվանագետ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 3, 1881[2][3][4][…] |
Ծննդավայր | Պիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | օգոստոսի 19, 1954[5][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Բորգո Վալսուգանա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա |
Թաղված | Սուրբ Լորենցոյի բազիլիկ[6] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Alcide Amedeo Francesco Degasperi |
Ամուսին | Francesca Romani? |
Զավակներ | Paola De Gasperi? և Maria Romana Catti de Gasperi? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ալչիդե Ամեդեո Ֆրանչեսկո դե Գասպերի (իտալ.՝ Alcide Amedeo Francesco De Gasperi, ապրիլի 3, 1881[2][3][4][…], Պիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 19, 1954[5][2][3][…], Բորգո Վալսուգանա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական գործիչ, Իտալիայի վարչապետը 1945 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1953 թվականի օգոստոսի 17-ը։
Կենսագրություն
1905 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը՝ որպես փիլիսոփայության և գրականության մասնագետ, դառնալով լրագրող և ապա «Նոր Տրենտինո» («Nuovo Trentino») տպագիր պարբերականի խմբագիր։ 19-րդ դարի վերջին տարիներին եղել է Սոցիալ-քրիստոնեական, ուսանողական և իրրեդենտիստական շարժումների ակտիվ մասնակից, 1911 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը եղել է ավստրիական ռեյխսրատի անդամ։
1919 թվականից հետո նրա հայրենի տարածաշրջանն անցել Է Իտալիայի կազմի մեջ, և Ալչիդե Դե Գասպերին դարձել Է Իտալիայի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը, հետագայում՝ նրա առաջնորդն ու գլխավոր քարտուղարը, 1921 թվականից եղել է խորհրդարանի անդամ։ Սկզբում Դե Գասպերին կողմ է իր կուսակցության մասնակցությանը Բենիտո Մուսոլինիի կառավարությունում, սակայն շուտով դարձել է նրա ռեժիմի հակառակորդը 1924 թվականին՝ պառակտման ընթացքում ղեկավարել է կուսակցության հակաֆաշիստական թևը։ Ֆաշիզմի դեմ ելույթների համար 16 ամիս գտնվել է բանտում։ Նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սակայն չի կրել պատիժը առողջության վատթարացման պատճառով։ Ազատ արձակելուց հետո՝ 1931 թվականից աշխատել է Վատիկանի գրադարանում։
1943 թվականին հիմնադրել է Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որն այդ ժամանակ անօրինական էր և հիմնված էր Ժողովրդական կուսակցության վրա։ 1944 թվականից եղել է կուսակցության առաջին գլխավոր քարտուղարը։
Պատկերասրահ
-
Ալչիդե դե Գասպերիին ընտանիքի հետ:
-
Ալչկիդե դե Գասպերիի գերեզմանը Սան Լորենցոյի հռոմեական բազիլիկում:
-
Ալչիդե դե Գասպերիին նվիրված գերմանական փոստային նամականիշ:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 storia.camera.it (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Де Гаспери Альчиде // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Da Berlinguer ad Almirante fino a Pannella:quei funerali capaci di riempire le piazze (իտալ.) // Corriere della Sera — Milano: RCS MediaGroup, 2016. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
- ↑ Der Karlspreisträger 1952 Alcide de Gasperi (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալչիդե դե Գասպերի» հոդվածին։ |
|