Ալրացողային սկներ (լատին․՝ Erysiphales), էրիզիֆային սնկեր, պայուսակավորների դասի մասնագիտացված մակաբույծսնկեր։ Հայտնի է ավելի քան 400 տեսակ, որոնցից շատերը տարածված են նաև ՀՀ-ում։ Հարուցում են իսկական ալրացող կոչվող հիվանդությունը։ Վնասում են բույսերի տերևները, ցողունները, ծաղկաբույլերը, տերևները, ծաղիկները, պտուղները և այլն։ Վնասված մասերում առաջանում է սպիտակավուն ալրանման փառ, որը կազմված է տակառաձև անսեռ սպորներից (կոնիդիումներ)։ Հետագայում փառի վրա ձևավորվում են պտղամարմիններ (կլեյստոտեցիումներ՝ պայուսակներով)։ Պտղամարմինների վրա կան հատուկ հատվածներ, ըստ դրանց ձևի, պտղամարմնի վրա ունեցած դիրքը, նաև կլեյստոտեցիումների պայուսակների քանակի՝ կատարվում է ալրացող սնկերի ցեղերի դասակարգումը։ Որոշ ալրացքող սնկերի պայուսակավոր փուլը բացակայում է, դրանք դասվում են անկատար սնկերի շարքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։