Ալֆոնս Դոդե (ֆր.՝ Alphonse Daudet, մայիսի 13, 1840(1840-05-13)[2][3][1][…], Նիմ[3][2][4][…] - դեկտեմբերի 16, 1897(1897-12-16)[4][1][5][…], Փարիզ[3][2][4][…]), ֆրանսիացիվիպասան և թատերագիր, Պրովանսի կյանքից վերցրած վառ պատմվածքների հեղինակ, պարծենկոտ Տարասկոնցի Տարտարենի կերպարի ստեղծողը։ Գրական ճանաչման է արժանացել «Նամակներ իմ հողմաղացից» (1869) պատմվածքների ու ակնարկների գրքով։ 1870-ական թվականներին հարել է Էմիլ Զոլայի գլխավորած նատուրալիստական դպրոցին, ստեղծել սուր քննադատական վեպեր՝ «Ֆրոմոն Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (1874), «Նաբաբը» (1877), «Նումա Ռումեստան» (1881), «Սաֆո» (1884), որտեղ մերկացված են բարձր խավի բարքերը։
Ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ
Հայերեն են թարգմանվել և հրապարակվել նրա հետևյալ ստեղծագործությունները.
↑Ջեկ։ [Վեպ] / Ա. Դոդե; Ռուս. թարգմ.՝ Վլ.Դանիելյան; Խմբ.՝ Ջ. Ղազարյան; Նկ.՝ Գ. Յարալյան. - Երևան։ Սովետական գրող, 1981. - 400 էջ
↑Պստիկը։ [Վեպ] / Ա. Դոդե; Ֆրանս. թարգմ.՝ Վ. Միքայելյան ; Խմբ.՝ Ավ. Իսահակյան. - Երևան։ Հայպետհրատ , 1946. - 307 էջ
↑Տարասկոնցի Տարտարենը։ Վիպակ / Ալ. Դոդե; Խմբ.՝ Ն.Հ. Մանուկյան. - Երևան։ Արևիկ, 1988. - 128 էջ
↑Նամակներ իմ հողմաղացից։ [Տպավորություններ Պրովանսից] / Ա. Դոդե (1840-1897); Ֆրանս. թարգմ.՝ Ն. Վարդանյան; Խմբ.՝ Վ.Հ. Բաբայան. - Երևան։ Հայաստան, 1976. - 166 էջ
↑Լրտես տղան։ [Պատմվածք] / Ալֆոնս Դոդե; Թարգմ. ֆրանս.՝ Վ. Միքայելյան; Նկ.՝ Բ. Մազմանյան. - Երևան։ Հայպետհրատ, 1942. - 24 էջ։
↑Կորնել պապի գաղտնիքը։ Պատմվածք / Ա. Դոդե; Թարգմ.՝ Աթ. Խնկոյան; Խմբ.՝ Է. Չալիկյան; Նկ.՝ Ն. Գյուլամիրյան. - Երևան։ Լույս, 1983. - 16 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 429)։