Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոս
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1920[1] | ||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1997 (77 տարեկան) | ||
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոս[2] (պորտ.՝ Alfredo Ramos dos Santos; հունվարի 1, 1920[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հոկտեմբերի 23, 1997, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա
Ալֆրեդոն իր գրեթե ողջ կարիերան անցկացրել է «Վասկո դա Գամա» ակումբում, որտեղ խաղացել է 1937-1956 թվականներին, մի քանի ամիս ընդմիջումով, երբ նա 1949 թվականին հանդես է եկել «Ֆլամենգո» թիմում։ «Վասկո դա Գամա» ակումբի հետ Ալֆրեդոն նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգի 5 առաջնություններ, իսկ 1948 թվականին հաղթել է Հարավային Ամերիկայի ակումբային առաջնության առաջին և միակ խաղարկությունում։
Բրազիլիայի հավաքականում Ալֆրեդոն հանդես է եկել 1945-1953 թվականներին՝ անցկացնելով 6 հանդիպում և խփելով 1 գոլ։ Նա Հարավային Ամերիկայի երկու առաջնությունների մասնակից էր, որտեղ բրազիլացիները զբաղեցնում էին երկրորդ տեղը, և աշխարհի մեկ առաջնությունում, որտեղ Ալֆրեդոն խմբային փուլում միայն մեկ խաղ անցկացրեց Շվեյցարիայի թիմի հետ, Այնտեղ Ալֆրեդոն խփեց իր միակ գոլը հավաքականի կազմում՝ գրավելով մրցակցի դարպասը Հանդիպման արդեն 3-րդ րոպեին[3]։
Ձեռքբերումներ
- Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն․ 1945, 1947, 1949, 1950, 1952
- Հարավային Ամերիկայի ակումբների չեմպիոն․ 1948
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ также его часто называли Алфредо II (պորտ.՝ Alfredo II) или Алфредо Второй (պորտ.՝ Alfredo Segundo), для того, чтобы не путать одноимённым бразильским футболистом, игравшим в то же время
- ↑ «Brazil - Switzerland». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
|