Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում[1]։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։
Երկարություն - 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է - 525 մլն. մ³։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում, Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում, ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար[2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։