Ակիտա (ճապ.՝ 秋田県, թարգմանաբար՝ «Աշնանային դաշտեր»), պրեֆեկտուրա Ճապոնիայում, որը գտնվում է Տոհոկու տարածաշրջանում Հոնսյու կղզի հյուսիսում։ Վարչական կենտրոնը Ակիտա քաղաքն է։ Տարածքը կազմում է 11 636,28 կմ², բնակչությունը՝ 1 038 364 մարդ, և բնակչության խտությունը՝ 89,24 մարդ/կմ²։
Այս պրեֆեկտուրան նաև հայտնի է սպիտակադեմ «Ակիտայի գեղեցկուհիներով», ում ավադականորեն համարում են Ճապոնիայի ամենագեղեցիկ կանայք, ինչպես նաև հայտնի շների Ակիտա-ինու ցեղատեսակով[5]։