Ահաբեկչություն Ստամբուլում (դեկտեմբեր, 2016)

Ահաբեկչություն Ստամբուլում
Տեսակcar bombing? և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր{2} Թուրքիա
Գրոհի վայրԲեշիկթաշ, Ստամբուլ
ՏեղադրանքԲեշիքթաշ, Ստամբուլ և Beşiktaş Stadium?
Գրոհի նպատակզինված ահաբեկչության իրականացում
Տարեթիվ2016 թվականի դեկտեմբերի 10
Գրոհի միջոցպայթուցիկ սարքերով բեռնված ավտոմեքենա
Զենքպայթուցիկ սարք
Զոհվածներ38
Վիրավորներ166
Ահաբեկիչների քանականհայտ
 December 2016 Istanbul bombings Վիքիպահեստում

Ահաբեկչություն Ստամբուլում, զինված ահաբեկչություն Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում[1], որը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Ստամբուլի ժամանակով 22։30-ին (Երևանի ժամանակով 23։30-ին)։ Ալ-Ջազիրա հեռուստաընկերության վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 38, իսկ վիրավորներինը՝ 166 մարդ[2]։ Հիմնական զոհերը ոստիկանության աշխատակիցներ են[3]։ Պայթյունը տեղի է ունեցել Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբին պատկանող Vodafone Arena-ի մոտ։ Ահաբեկչության հիմնական նպատակը եղել է պայթեցնել Բեշիկթաշ շրջանի շրջանային ոստիկանության շենքը։

Համաձայն ԶԼՄ-ների, ռումբերը տեղակայված են եղել մեքենայի մեջ, որի հիմնական նպատակը մարզադաշտը հսկող ոստիկանական ուժերին վնասելն էր[1]։ Բեշիկթաշ- Բուրսասպոր ֆուտբոլային խաղը ավարտվել էր մինչ պայթյունը։ Մեքենան կայանված է եղել Բուրսասպորի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի մոտ[4]։ Բուրսասպորը թվիթերի իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրպագուներից ոչ ոք չի տուժել[5]։

Պայթյունի ձայները լսվել են նույնիսկ Ստամբուլի ասիական հատվածում, հատկապես Յուսքյուդարում[4]։ Նախնական տվյալների, ահաբեկչությունը կարող է իրականացված լինել ԻԼԻՊ-ի կամ Քուրդիստանի ազատագրության բազեների կողմից։ Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն, որի երկու պայթյուններից մեկը կարող է իրականացրած լինել մահապարտ ահաբեկիչը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «İstanbul'da Vodafone Arena'da şiddetli 2 patlama: Yaralılar var». Cumhuriyet. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Explosion rocks Istanbul's Beşiktaş district». DailySabah. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Vodafone Arena önünde patlamalar». Al Jazeera. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «İstanbul'da korkutan patlama». CNN Türk. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Bursaspor'dan patlama ile ilgili açıklama». NTV. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.