Աղյուսակ
Աղյուսակ (լատին․՝ tabula տախտակ), տվյալների կառուցվածքի միջոց է։ Դա տվյալների բաշխումն է տողերի և սյունակների վրա։
Աղյուսակները լայնորեն օգտագործվում են տարբեր ուսումնասիրությունների և տվյալների վերլուծության մեջ։ Աղյուսակներ հանդիպում են նաև ԶԼՄ-ներում, ձեռագիր նյութերում, համակարգչային ծրագրերում և ճանապարհային ցուցանակներում։
Նկարագրություն
Աղյուսակը բաղկացած է տողերի և սյունակների դասավորված շարքերից.
- տողերի տարրերը հավասարեցվում են միմյանց հետ և ունեն իմաստային կապ
- սյունակում թվարկված են այս տարրերի հատկությունները, որոնցով հավասարեցվում են
- սովորաբար սյունակը վերնագիր ունի
- դրա անունը կարող է լինել բառ, արտահայտություն կամ թիվ
- տողի և սյունի հատումը հանդիսանում է աղյուսակի բջիջ։
Աղյուսակի տարրերը կարող են խմբավորվել կամ դասավորվել տարբեր ձևերով։ Բացի այդ, աղյուսակը կարող է ներառել մետատվյալներ, ծանոթագրություններ, վերնագիր, էջախորագիր։
Պարզ աղյուսակ
Հետևյալ օրինակը ներկայացնում է պարզ աղյուսակ՝ երեք սյունակով և վեց տողով։ (առաջին շարքը անտեսվում է, քանի որ այն օգտագործվում է միայն սյունակի անունները ցուցադրելու համար)։ Այս աղյուսակը վերնագիր ունի։
Ազգանուն | Անուն | Հայրանուն |
---|---|---|
Զարոյան | Մարինե | Կարապետ |
Դանիելյան | Վարսենիկ | Մարտին |
Հարությունյան | Լուսինե | Ռուբեն |
Մարտիրոսյան | Գոհարիկ | Սիրակ |
Աբրահամյան | Արմենուհի | Մայիս |
Կարապետյան | Քրիստինե | Արամ |
Բազմաչափ աղյուսակներ
Ցանկացած պարզ աղյուսակ կարող է դառնալ բազմաչափ՝ տվյալների արժեքները կարգավորված հիերարխիայի նորմալացնելով (օրինակ՝ մարդկանց և նրանց տարիքի մասին պարզ աղյուսակից օգտագործելով տվյալներ, կարող եք ստեղծել բազմաչափ տարիքային աղյուսակ)։
Բազմաչափ աղյուսակի լավ օրինակ է բազմապատկման աղյուսակը։
* | 1 | 2 | 3 |
1 | 1 | 2 | 3 |
2 | 2 | 4 | 6 |
3 | 3 | 6 | 9 |
Ծանոթագրություն. Բազմաչափ աղյուսակում շարքի վերնագրի և սյունակի վերնագրի արժեքների յուրաքանչյուր համադրություն կունենա յուրահատուկ արժեք (այն չի կարող փոխվել).
- 1-ին սյունակի և 1-ին տողի հատման կետը կհամապատասխանի միայն 1-ին, այսինքն՝ արժեքը կլինի 1։
- 1-ին սյունակի և 2-րդ տողի հատման կետը կհամապատասխանի միայն 2-ին, այսինքն՝ արժեքը կլինի 2 և այլն։
Տարիքային աղյուսակը կառուցվածքային առումով նման է բազմապատկման աղյուսակին։
+ | 1 | 2 | 3 |
---|---|---|---|
Մհեր | Խաչատրյան Մհեր | Սարգսյան Մհեր | Գինոսյան Մհեր |
Սերոբ | Համբարձումյան Սերոբ | Հունանյան Սերոբ | Իսրոյան Սերոբ |
Կիրառություն
Հրատարակություն
- խաչաձև հղումներ
Մաթեմատիկա
- թվաբանություն (բազմապատկման աղյուսակ)
- տրամաբանություն (ճշմարիտ կամ ճշտության աղյուսակ)
Բնական գիտություններ
- քիմիա (պարբերական աղյուսակ)
- օվկիանոսագիտություն (մակընթացության աղյուսակ)
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
Աղյուսակներն օգտագործվում են ինչպես ծրագրերում, այնպես էլ դրանց նախագծման մեջ։ Ժամանակակից ծրագրերը թույլ են տալիս ստեղծել, ձևավորել և խմբագրել աղյուսակներ։ Դրանք են՝
- տեքստային խմբագրիչներ
- ծրագրեր` շնորհանդեսներ ստեղծելու համար
- HTML