Աղնջա (գետ)
Աղնջա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 47 կմ |
Ավազանի մակերես | 1178 կմ² |
Ջրի ծախս | 7,3 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արծվաշեն, Ճամբարակ և Փոքր Կովկաս |
Գետաբերանի տեղակայում | Տավուշ և Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Խնձորուտ, Խենթաձոր և Աղջկաբերդ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Տավուշի մարզ |
Աղնջա, գետ Հայաստանի Տավուշի մարզում։ Սկիզբ է առնում Արծվաշեն և Ճամբարակ բնակավայրերի միջակայքից, Միափորի լեռների հյուսիսային լանջերից ու նրանից ճյուղավորվող Գարդման լեռնաշղթայի միացման վայրից. ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Հոսում է Տավուշի մարզի արևելյան մասով, ապա Ադրբեջանի տարածքում աջից միախառնվում է Տավուշ գետին։ Աղնջա գետի վտակն է Խնձորուտ գետը։ Աղնջայի ափին են գտնվում Այգեձոր և Չինարի գյուղերը։ Երկարությունը՝ 47 կմ[1][2][3]։
Անվան ծագում
Գետի անվան ծագման հետ կապված կան մի քանի տեսակետներ, որոնցից մեկը կապված է գետի հարևանությամբ գտնվող ամրոցի տիրուհու հետ։ Վերջինս շատ գեղեցիկ էր, և նրան տիրանալու համար սելջուկները բազմիցս հարձակվում են ամրոցի վրա և պաշարում այն։ Երկարատև պաշարումից հետո գեղեցկուհի դիմում է անձնազոհության և ամրոցն ու բնակիչներին փրկելու համար "ա՛խ ընչի" բացականչելով ցատկում է գետը։ Դրանից հետո գետը կոչվում է Ախնջի կամ Աղնջա, իսկ ամրոցը՝ Աղջկաքար։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 9 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 116 — 992 էջ։
- ↑ Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։