Ամադու Հայդարա
![]() Հայդարան Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1998[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բամակո, Մալի | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա |
![]() | 37 | (4) |
2016-2017 |
→ ![]() | 25 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 7 | (2) |
2017 |
![]() | 3 | (0) |
2017-ներկա |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ամադու Հայդարա (ֆր.՝ Amadou Haidara, հունվարի 31, 1998[1][2], Բամակո, Մալի), մալիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Մալիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
Ռեդ Բուլ Զալցբուրգ
Հայդարան մալիական Ռեալ Բամակոյի ակադեմիայի սան է։ 2016 թվականի հուլիսին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգին։ 2016-17 մրցաշրջանը Հայդարան վարձավճարով անցկացրեց Ռեդ Բուլի ֆարմ ակումբ Լիֆերինգում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ԼԱՍԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ Իր առաջին հանդիպումը Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում Հայդարան անցկացրեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Ավստրիայի գավաթի Կապֆենբերգի դեմ խաղում[5]։ Նա փոխարինման մտավ այս հանդիպման լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալով 111-րդ րոպեին և հաղթանակ պարգևելով իր թիմին։ Իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում նշեց ապրիլի 9-ին՝ Շտուրմ Գրացի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Ավստրիայի առաջնությունում խփեց մայիսի 25-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[7]։
2017-18 մրցաշրջանում Հայդարան սկսեց շատ խաղաժամանակ ստանալ Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի հուլիսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հիբերնիանսի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[9]։ 2018 թվականի ապրիլի 12-ին Հայդարան գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Լացիոյի դեմ երկրորդ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[11] և երկու խաղերի արդյունքում դուրս գալ կիսաեզրափակիչ[12][13]։ Կիսաեզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ երկրորդ խաղում նա դարձյալ դարձավ գոլի հեղինակ[14][15], սակայն Մարսելը դուրս եկավ եզրափակիչ լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ[16][17]։ 2018 թվականի մայիսի 13-ին Հայդարան 3 գոլային փոխանցում տվեց Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[18]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ[19]։ Բացի այդ, Հայդարան Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[20]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[21][22]։
2018 թվականի հունիսի 4-ին Հայդարան երկարաձգեց իր պայմանագիրը Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ մինչև 2022 թվականը[23][24]։
Միջազգային կարիերա
Հայդարան ներկայացրել է Մալին տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ17 հավաքականիի կազմում նա մասնակցեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[25]՝ անցկացնելով 7 հանդիպում, դառնալով 2 գոլի հեղինակ[26][27] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[28], որտեղ Մալին 2-0 հաշվով պարտվեց Նիգերիային[29][30]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Հայդարան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[31], սակայն Մալին դուրս մնաց խմբային փուլից[32]։
Մալիի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Հայդարան նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Իվ Բիսումային Կոտ դ'Իվուարի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[35]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիֆերինգ | 2016–17 | 2. Լիգա | 25 | 2 | — | 25 | 2 | |||||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2016–17 | Ավստրիայի Բունդեսլիգա | 5 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 2 |
2017–18 | 31 | 3 | 6 | 1 | 18 | 4 | 0 | 0 | 55 | 8 | ||
2018–19 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 37 | 4 | 9 | 2 | 18 | 4 | 0 | 0 | 64 | 10 | ||
Կարիերայի ընդհանուր | 62 | 2 | 9 | 2 | 18 | 4 | 0 | 0 | 89 | 12 |
Միջազգային վիճակագրություն
2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[36]
Մալի | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ
Ակումբային
Ռեդ Բուլ Զալցբուրգ
- Ավստրիայի առաջնություն․ 2016–17[37], 2017–18[20]
- Ավստրիայի գավաթ․ 2016–17[38]
Անհատական
- Ավստրիայի առաջնության խորհրդանշական հավաքական․ 2017–18[21]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Mali - A. Haidara - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Liefering - LASK Linz, Aug 5, 2016 - 2. Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SV Kapfenberg, Apr 5, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Apr 9, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, May 25, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Hibernians FC, Jul 19, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Vitória Guimarães SC - Red Bull Salzburg, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SS Lazio, Apr 12, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg 4-1 Lazio (agg 6-5)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Austrians score three in four minutes to complete comeback». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Team, The42. «Another night of European drama as Red Bull Salzburg produce stirring comeback». The42 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
{cite news}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Red Bull Salzburg 2-1 Marseille (2-3 on agg): Jorge Rolando nets dramatic winner». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg 2-1 Marseille». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ մայիսի 3). «Rolando fires Marseille to Europa League final and breaks Salzburg hearts». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, May 13, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Amadou Haidara | Football Stats | RB Salzburg | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 20,0 20,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 21,0 21,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2017/18». www.bundesliga.at. Արխիվացված է օրիգինալից 2024-08-10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Contract extension with Amadou Haidara». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Coombs, Dan. «Tottenham Hotspur miss out on Amadou Haidara». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mali U17 - Honduras U17, Oct 24, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mali U17 - North Korea U17, Oct 29, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali-Belgium - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mali U17 - Nigeria U17, Nov 8, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali 0:2 (0:0) Nigeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mali Team Details». cafonline.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Football, CAF - Confederation of African. «CAF - Competitions - Total U-20 Africa Cup of Nations, Zambia 2017 - Standings». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mali - Ivory Coast, Oct 6, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Mali-Côte d'Ivoire - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Japan - Mali, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 36,0 36,1 «Amadou Haïdara». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Leipzig UCL place in doubt as Salzburg win». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
- Հայդարան transfermarkt-ում
- Հայդարան soccerbase.com-ում
- Հայդարան WhoScored.com կայքում
- Հայդարան Ռեդ Բուլ Զալցբուրգի կայքում Արխիվացված 2018-05-18 Wayback Machine
- Հայդարան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Հայդարան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-04-06 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադու Հայդարա» հոդվածին։ |
|