Ամառային պատերազմներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամառային պատերազմներ サマーウォーズ | |
---|---|
Ժանր | ռոմանտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2009 |
Պրեմիերա | 1 օգոստոսի 2009 |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մամորու Հոսոդա |
Պրոդյուսեր | Սեյձի Օկուդա, Տակույա Իտո, Յուտիրո Սաիտո, Նոձոմու Տակահասի, Տակաֆումի Վատանաբե |
Սցենարիստ(ներ) | Սատոկո Օկուդերա |
Դերակատարներ | Ռյուսոսուկե Կամիկի, Նանամի Սակուրաբա, Միտսուկի Տանիմուրա, Սումիկո Ֆուջի |
Օպերատոր | Յուկիհիրո Մացումոտո |
Երաժշտություն | Ակիհիկո Մացումոտո |
Մոնտաժ | Շիգերու Նիշիյամա |
Ընկերություն | Madhouse |
Տևողություն | 114 րոպե |
IMDb | ID ID 1474276 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
«Ամառային պատերազմներ» (ճապոներեն՝ サマーウォーズ ), գիտաֆանտաստիկ անիմե (2009 թվական), որը պատմում է մաթեմատիկայի սիրահար Կենդզիի մասին, ով աշխատում է վիրտուալ իրականություն 03 ծրագրում, որպես մոդերատոր։ Անիմեն ստեղծվել է Madhouse ստուդիայի կողմից ռեժիսոր Մամորու Հոսոդայի տնօրինությամբ և հեռարձակվել է Warner Bros. կազմակերպության կողմից։ Ճապոնիայում «Ամառային պատերազմների» տոմսարկղների հոնորարը կազմել է 17 միլիոն դոլար, իսկ 2010 թվականին այն ստացել է ճապոնական ակադեմիայի մրցանակը, որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ։
2009 թվականից Comp Ace ամենամսյա թերթում լույս է տեսնում «Ամառային պատերազմներ» (サマーウォーズ キング・カズマvsクイーン・オズ) մանգան։
Սյուժե
03-ը վիրտուալ աշխարհ է, որտեղ կարող ես ստեղծել քո անձնական էջը և ճամփորդել այնտեղ։ Այնտեղ կարելի է նաև շփվել, գնումներ կատարել և այլն։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կենդզիի դասընկերուհին՝ Նացուկին, հրավիրում է նրան իր տատիկի ծննդյան տարեդարձին և ներկայացնում է ԿԵնդզիին որպես իր փեսացու։ Կենդզին ծանոթանում է Նացուկիի հարազատներից շատերի հետ, որոնց թվում էր նաև՝ Կարնեգի Մելոն համալսարանի երիտասարդ պրոֆեսորը՝ Բաբիսուկեն։ Երեկոյան Կենդզին պատահաբար տիրանում է 03-ին, ինչի պատճառով նրան համարում եմ հանցագործ։
Արդյունքում Կենդզիին և մնացածին հաջողվում է իմանալ, որ հզոր վիրուսը տիրանում 03-ին։ Անսպասելիորեն հայտնվում է Բաբիսուկեն, ով հայտարարում է, որ նա է ստեղծել այդ վիրուսը։ Նացուկիի բարկացած տատիկը վռնդում է նրան։ Երեկոյան նա մահանում է։
Բոլորը պատրաստվում են տատիկի թաղմանը, և միայն Կենդզին և Նացուկիի հարազատները, ովքեր որոշել են օգնել նրան, որոշում են կանգնեցնել վիրուսը։ Նրանց հաջողվում է իմանալ, որ Երկիր մոլորակի վրա արբանյակ կընկնի, և ընկնելու տարածքը նրանց տունն է։ Նացուկին զանգահարում է Բաբիսուկիին և տեղեկացնում է տատիկի մահվան մասին։ Նա անմիջապես ետ է վերադառնում։
Կենդզին հասնում է ԻԻ վիրուսին, շնորհիվ իր ընկերների, և պատրաստվում է վերացնել այն։ Բայց նրանց մոտ դա չի ստացվում, և բոլորը որոշում են ինչքան հնարավոր է շուտ հեռանան։ Միայն թե Կեդզին շարունակում է պայքարել, փորձելով կոտրել ԻԻ-ն։ Այն անընդհատ փոխում է գաղտնաբառը, և Կենդզին ստիպված է լինում սկսել ամեն ինչ սկզբից։ Բաբիսուկին ԻԻ-ի պաշտպանությունը ցածրացնում է մինչև զրո, իսկ Կենդզին կրկին որոշում է վիրուսի գաղտնաբառը և ստանում է նորը։ Քանի որ արբանյակի ընկնելուն շատ քիչ է մնացել, նա որոշում է ամեն ինչ մտքում։ Նրան հաջողվում է մի փոքր փոխել արբանյակի ընկնելու կոորդինատները, և այն ընկնում է տանից մի փոքր հեռու։
Տատիկի թաղման ժամանակ բոլորը երգում են, տխրելու և հանգուցյալին հիշելու փոխարեն։ Վերջում մենք տեսնում են ժպտացող տատիկիի լուսանկարը։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային պատերազմներ» հոդվածին։ |
|