Ամասի Մարտիրոսյանը ծնվել է 1897 թվականին Երևանում։ 1916 թվականին ավարտել է Առևտրական ուսումնարանը։ 1918-1920 թվականներին մասնակցել է քաղաքացիական պատերազմին[2]։ 1922 թվականից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում որպես դերասան և ռեժիսորի օգնական։ 1924 թվականին ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան։ 1930 թվականից աշխատել է որպես Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, նկարահանել է շուրջ 15 վավերագրական ֆիլմ։ Աշխատել է ֆիլմերի՝ հայերեն լեզվով կրկնօրինակման վրա[3]։
Ընտանիք
Կինը՝ Ելենա Մուսինյանց, վոկալի ուսուցչուհի Երևանիի թատերական ինստիտուտում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։