Ամարիլլո (անգլ.՝ Amarillo), քաղաք ԱՄՆ-ի հարավում, տեղակայված Տեխաս նահանգի հյուսիսային մասում, ծովի մակարդակից մոտ 1100 մետր բարձրության վրա։ Փոթթեր շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Ամարիլլոն Տեխասի քաղաքների ցանկում 14-րդ է (189 392 մարդ 2009 թվականի տվյալներով[2])։ Հյուսիսային Տեխասի ամենակարևոր արդյունաբերական կենտրոններից է։ ԱՄՆ-ի խոշորահույն հելիումի մատակարաներից մեկն է։ Ունի համաշխարհային նշանակության օդանավակայան (Rick Husband Amarillo International Airport)։ Ունի երկաթուղային ու մայրուղային ճանապարհների, ինչպես նաև խողովակաշարային հանգույցներ։ Ամարիլլոյի հիմնական գրավչությունը հոլիումի համար պատրաստված շարասյունն է (1969)։ Շրջակա տարածքում է գտնվում Պալո-Դուրո կանիոնը (ազգային պարկ)։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում «Cadillac Ranch»-ը։
Աշխարհագրություն
Կլիման
Տարեկան միջին ջերմաստիճան — +14,1 C°
Տերեկան քամու միջին արագությունը — 5,7 մ/վ
Միջին օդի խոնավություն — 58 %
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ամարիլլո
Նավթագազային շրջանի կենտրոնն է (շահույթ տալիս է 1920-ական թվականներից; աշխարհի ամենահարուստ հելիումի արտադրողներից է)։ Ունի զարգացած Նավթամշակում, ինքնաթիռաշինություն, գունավոր մետաղաձուլություն, միջուկային զենքի հավաքում, քիմիական, սննդային (մսամթերքային ու ալյուրային), վերամշակող արդյունաբերություն։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոնն է (անասուններ, ցորեն, սորգոն)։ Մեղրի ռաֆինացում։ Գյուղատնտեսական սարքավորումների արտադրման կենտրոններից է։
Իրադարձություններ
1966 թվականի դեկտեմբերին այստեղ, Խոսե Սիլվիան անց կացրեց առաջին դասախոսական սեմինարը Մտածողության ինքնակառավարման մասին, Սիլվիայի մեթոդով։
Ժամանակակից նկարազարդված հանրագիտարան. Երկրներ ու քաղաքներ. — М.։ ЗАО «Ռոսմեն-պռես», 2007. — 576 էջ — ISBN 978-5-353-02680-8
Մեծ հանրագիտարանային բառարան / Ա. Մ. Պրոխորովի հրատարակությամբ — 2-րդ թողարկում, վերամշակված ու լրացված — Մ.։ Գիտական ստեղծագործություն "Մեծ ռուսական հանրագիտարան", 1997. — С. 42. — 1456 с. — ISBN 5-7711-0004-8