Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ, 2019)
Ամբողջ ծանրությամբ անգլ.՝ Richard Says Goodbye | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգական դրամա |
Թվական | 2018 և հոկտեմբերի 5, 2018[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուեյն Ռոբերթս |
Պրոդյուսեր | Բրայան Կևենա-Ջոնս Գրեգ Շապիրո Բրադեն Աֆտեգուդ |
Սցենարի հեղինակ | Ուեյն Ռոբերթս |
Դերակատարներ | Ջոնի Դեփ Զոյի Դոյչ Ռոզմարի ԴեՈւիթ Դենիել Սալլիս |
Օպերատոր | Թիմ Օր |
Երաժշտություն | Աարոն Դեսներ Բրայս Դեսներ |
Մոնտաժ | Սաբին Էմիլիանի |
Նկարահանման վայր | ![]() |
Կինոընկերություն | Automatik Entertainment IM Global Leeding Media Relic Pictures |
Տևողություն | 90 րոպե |
![]() |
«Ամբողջ ծանրությամբ» (անգլ.՝ The Professor) — ամերիկյան կատակերգական դրամա, Ուեյն Ռոբերթսի ֆիլմը։ Գլխավոր դերում՝ Ջոնի Դեփն է[2][3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Ցյուրիխի կինոփառատոնում[4]։ Ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվել է 2019 թվականի մայիսի 17-ին, Ռուսաստանում՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ին։
Սյուժե
Քոլեջի պրոֆեսորը որոշում է լիարժեք ապրել այն բանից հետո, երբ նրան լուրջ ախտորոշում են տալիս՝ քաղցկեղ։ Նա որոշում է ապրել սրտի թելադրանքով։ Նա միշտ ապրել է խղճով, գնացել է աշխատանքի, հարկեր վճարել, սակայն դա երբեք նրան բարոյական բավարարվածություն չի բերել։ Եվ հիմա Ռիչարդը որոշում է վերջին օրերն անցկացնել՝ տուրք տալով իր սրտի ցանկություններին։ Հասկանալով, որ այլևս կորցնելու բան չունի, նա սկսում է անել այն ամենը, ինչ նախկինում երբեք չէր անի. հաճախում է աղմկոտ երեկույթների, պատահական կապեր է հաստատում, թմրանյութեր օգտագործում, հարբած հայտնվում աշխատավայրում և փորձում է վերագտնել բաց թողածը․․․
Դերերում
- Ջոնի Դեփ - Ռիչարդ Բրաուն
- Ռոզմարի ԴեՈւիթ - Վերոնիկա Սինկլեր-Բրաուն
- Օդեսա Յանգ - Օլիվիա Բրաուն
- Դեննի Հյուսթոն - Պիտեր Մեթյու
- Զոյի Դոյչ - Կլեր
- Դևոն Տերել - Դեննի
- Ռոն Լիվինգստոն - Հենրի Ռայթ
- Շիվոն Ֆելլոն - Դոննա
- Լինդա Էմոնդ - Բարբարա
- Մատրեա Սքարվիներ - Ռոուզ
- Պալոմա Կվիատկովսկի - Ուսանողուհի
- Քեյթլին Բերնարդ - Թեյլոր
- Մայքլ Կոպսա - Բժիշկ Ռիչարդ
- Կեն Կրամեր - Պատվավոր պրոֆեսոր
- Ջաստին Ուորինգթոն - Մատուցողուհի
- Մերիլին Նորի - Հենրիի քարտուղարուհի
- Ֆերա Ավիվա - Լիլի
- Ռոբին Բրեդլի - պրոֆեսոր
- Կիտ ՄաքՔեկնի - Էդ
Արտադրություն
Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 25-ին Վանկուվերում[5][6]։
Ծանոթագրություններ
- ↑ https://zff.com/de/archiv/20708/
- ↑ «Джонни Депп может стать участником группы Мэрилина Мэнсона». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «104-й кинорынок: горячие каникулы зимой, девушка с косой, Хеллбой и баскетбол». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Johnny Depp's 'Richard Says Goodbye' to World Premiere at Zurich Film Festival». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Hollywood North: Johnny Depp to film Richard Says Goodbye in Vancouver». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Principal Photography Starts on Richard Says Goodbye, Starring Johnny Depp». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ, 2019)» հոդվածին։ |
|