Ամբրոջո Բերգոնյոնե
Ամբրոջո Բերգոնյոնե | |
---|---|
Ծնվել է | 1453[1] |
Ծննդավայր | Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանվել է | 1523 կամ 1522[2][3][4][…] |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | The Virgin and Child?, Madonna and Child, St Catherine, and the Blessed Stefano Maconi?, Virgin of the Veil? և Madonna and Child? |
Bergognone Վիքիպահեստում |
Ամբրոջո Բերգոնյոնե կամ Բորգոնյոնե, իսկական անունը՝ Ամբրոջո դա Ֆոսսանո (իտալ.՝ Ambrogio Bergognone, Ambrogio da Fossano, 1453[1], Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - 1523 կամ 1522[2][3][4][…], Միլան, Իտալիա), լոմբարդյան դպրոցի իտալացի նկարիչ։
Կենսագրություն և ստեղծագործություն
Մականունը խոսում է բուրգունդյան դպրոցի հանդեպ իր հակվածության մասին, ձևով մոտ է Վինչենցո Ֆոպպային։ Զգացել է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ Առավել հայտնի է Չերտոզա դի Պավիայի Կարտեզյան միաբանության մենաստանի 1486-1494 թվականների աշխատանքներով։ Ավելի ուշ աշխատել է Միլանի Սանտ Էուստորջոյի բազիլիկում և Սան Սատիրո եկեղեցում, 1497-ից հետո՝ Լոդիում, 1512 թվականին՝ Բերգամոյում, մահից քիչ առաջ՝ կրկին Միլանում, Սան Սիմպլիչանոյի բազիլիկում։
Նրա կտակը թվագրվում է 1523 թվականի ապրիլի 4-ին, նույն թվականին նա մահացավ։ Բեռնարդինո Լուինին համարվում է իր ուսանողներից մեկը։
Ժառանգություն
Բերգոնյոնեի աշխատանքները ներկայացված են Բերգամոյի, Միլանի (Բրերա պատկերասրահ, Պոլդի Պեցցոլիի թանգարան), Թուրինի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, նրա կտավներից մեկը (Հակոբոս առաքյալ, մոտավորապես 1500 թվական) Էրմիտաժում է։
Պատկերասրահ
-
Ջան Գալեացցո Վիսկոնտին (1351-1402) իր երեք որդիների հետ միասին Կույս Մարիամին է մատուցում Չերտոզա Դի Պավիայի մոդելը (Certosa di Pavia))
-
Մադոննան մանկան հետ (Լոնդոն, Ազգային պատկերասրահ)
-
Սուրբ Ամբրոսիուսն ու սրբերը (Chertose di Pavia)
-
Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիայի և Սուրբ Եկատերինա Սիենայի առեղծվածային ամուսնությունը (Լոնդոն, Ազգային պատկերասրահ, Դելլա Չերտոզա Դի Պավիա)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 AGORHA (ֆր.) — 2009.
Գրականություն
- «Ամբրոջո Բերգոնյոնե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Sciolla J.C. Ambrogio da Fossano detto il Bergognone: un pittore per la Certosa. Milano: Skira, 1998
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոջո Բերգոնյոնե» հոդվածին։ |
|