Ամգուն (գետ)
Ամգուն, գետ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում, Ամուրի ձախ վտակը։
Կազմավորվում է Այակիտ և Սուլուկ (Խոլուկ) գետերի միախառնումից՝ Բուրեայի լեռնաշղթայի լանջերին։ Երկարությունը 723 կմ։ Նավարկելի է գետաբերանից 472 կմ[1]։
Աղբյուրներ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 22.